-
ԲՀԿ կուսակցության անդամ Վահան Բաբայանը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, թե ԲՀԿ-ում կան մի խումբ խառնակիչներ, վայել չէ առաջին նախագահին:
-
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ։ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար:
-
«Եռյակը գոյություն չունի»,- Ազատության հրապարակում հայտարարել է ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի խորհրդարանական գործընկեր «Ժառանգություն»-ը:
-
Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո՝ ասված է միջնորդների՝ Երևանում հրապարակած հայտարարությունում:
-
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ինքն ու Գերմանիայի կանցլերը «առավել քան երբևէ համոզված են», որ ՈՒկրաինայում մարտական գործողություններին վերջ դնելուն ուղղված Մինսկի համաձայնագրի պայմանները պետք է ամբողջությամբ պահպանվեն:
-
Շուտով ԱԺ-ում կարող է ստեղծվել գործարար պատգամավորների խումբ՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից, արդեն դուրս եկած պատգամավորներից բացի ևս մի քանիսը կլքեն կուսակցությունն առաջիկայում:
-
Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունը բավականին մարդասիրական էր և քաղաքական՝ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ «վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»՝ ինչպես հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
-
Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:
-
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: