Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի հետ, ինչպես նաև «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամի գործունեության` մասնավորապես 1933-1939 թթ. Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի կառուցման և ֆինանսավորման վերաբերյալ ցուցապատվանդանի բացումը: