-
Այն քաղաքական ուժերը, որոնք սրտացավ են, ուզում են փոփոխություն և ուզում են ունենալ սահմանադրական Հայաստան, պետք է միակը լինելու բարդույթից դուրս գան՝ համագումարից հետո հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
Թուրքիան կարող էր Եգիպտոս դառնալ, եթե ապօրինի կառույցների հակապետական գործողությունները ժամանակին չկասեցվեին՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի։
-
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել, մինչ ջիհադականներն Իրաքում առաջընթաց են արձանագրում։
-
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում հունիսի 26-28-ին մասնակցել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովին:
-
Երեկ Բոսնիայում նշել են Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը։
Սարաևոյում Ֆերդինանդի և նրա կնոջ` Սոֆիի սպանությունը դարձավ պատրվակ, որից հետո տեղի ունեցած զարգացումները հանգեցրին Առաջին աշխարհամարտին։
-
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը:
Հունիսի 28-ին «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:
-
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները կարող են լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսական աճին, սակայն դա չի հանգեցնի «դրամատիկ իրավիճակի»:
-
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
-
Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին։
-
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին պատրաստվում է Լեհաստանում ֆիլմ նկարահանել 1960-ականների սկզբի իրադարձությունների մասին: Նրա առաջին նկարահանումը նվիրված կլինի Դրեյֆուսի գործին: