Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են

    Գյումրիում ՎՊ-ի բացահայտումները շարունակվում են

    «Իրատես de facto»-ն արդեն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներին։ Տեղի մեր աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում։ Վերահսկողները քննում են, թե ինչո՞ւ է խախտվել մրցույթներ հայտարարելու կարգը նաև քաղաքապետարանի բաժինների պետերին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պարագայում։ Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենա գնվել է շուրջ 10000 դոլարով, ինչը համապատասխան փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, Չինաստանում ևս բիզնես ունի, ու, նույն աղբյուրի պնդմամբ, հենց իր կազմակերպության միջոցով են քաղաքապետարանի գումարները հասնում չինական ընկերություններին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    Ձգեա, Տէր, զձեռն Քո ի նաւաբեկեալս, որ ընկղմեալս եմ ի խորս չարեաց, և փրկեա զիս ի սաստիկ ծովածուփ բռնութենէ ալեաց մեղաց իմոց։ Սանձեա, Տէր, և կարկեա զխստերախ միտս իմ ի զբաղմանց ունայնութեանց կենցաղոյս։
  • Աստվածաշունչ մատյանից
  • Ընդդիմադիրները դեմ են պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելուն (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Փոս է, փոս

    Փոս է, փոս

    Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինի` երևանցի Սմբատ Մարգարյանի, մրցելույթի մասին թեև տեղեկացրել են, այդուհանդերձ հիշեցնենք, որ 56 կգ քաշային կարգում մեր ծանրորդը բավական համեստ մրցելույթ է ունեցել ու երկամարտի 239 (107+132) կիլոգրամ արդյունքով տեղ զբաղեցրել տասնմեկերորդ հորիզոնականում:
  • «Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»

    «Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»

    Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հյուրն էր:
  • Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն

    Ըստ ամենայնի՝ կբողոքարկեն

    Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը թեև համաներմամբ ազատ արձակվեց, սակայն ակնհայտ է, որ նա հանցանք չէր գործել, և ինքն էլ դժվարությամբ համաձայնեց համաներման տարբերակին: Այդ մասին նա հայտարարեց նաև իր մի քանի հարցազրույցներում: Տիգրանն անազատության մեջ անցկացրած իր երկուսուկես տարին կորած չի համարում, քանի որ, ինչպես շատ քաղբանտարկյալներ, այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ բանտային կյանքին ու այնտեղի բարքերին: Սակայն մինչ բանտային կյանքում իրեն հանդիպած երևույթների մասին բարձրաձայնելը և դրանց դեմ պայքարելը, Տիգրան Առաքելյանը պետք է պայքարի այն ապօրինի վճիռների դեմ, որոնց պատճառով նա հայտնվեց անազատության մեջ:
  • «Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»

    «Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»

    Ականավոր լեզվաբան, պատմաբան Գրիգոր Ղափանցյանի թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հինգ մասնաճյուղերից մեկն է: Տեղակայված է Աշտարակի` իր անունը կրող դպրոցում: Մեզ հետ զրույցում գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ Ղափանցյանի թանգարանը, մեղմ ասած, ողբալի վիճակում է:
  • Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Սպիվակովն օրերս հանդես եկավ նոտաների ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու առաջարկով։ Մաեստրոյից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում։ «Իհարկե, անկասկած։ Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են։ Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, մտածող հայացք»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Սպիվակովը։ Ըստ նրա՝ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա։
  • «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    «Հովիկ Հովեյանն ինձ շնորհավորեց անմիջապես, ինչը բարձր եմ գնահատում, Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը բեմ բարձրացան և շնորհավորեցին ինձ՝ բաժակ բարձրացնելով։ Համագումարի ժամանակ եղան կառուցողական ելույթներ, սակայն որոշակի պահից որոշ ընկերներ, որոնք տարիներ շարունակ գրողների միությունում չեն էլ եղել, դահլիճի կենտրոնում տեղ գրավելով, հարբած փորձում էին խանգարել համագումարի աշխատանքը։ Պետք է հստակեցնել, որ գրողների միության աշխատանքը մի բան է, գրողների կամավոր միությունը՝ մի այլ բան։ Այսօր հրաշալի գրողներ ունենք, ովքեր նաև թարգմանվում են, ներկայանում աշխարհին։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրագործենք, աշխատանք լրատվամիջոցների հետ, հեռուստատեսությամբ և ռադիոյով գրական ընթերցումներ, գրողների ներկայացում ընթերցողական լսարանին, այլ կերպ ասած, չենք պարփակվելու «Գրական թերթի» տարածքով»,- «Իրատես de facto» ակումբում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ։