Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից

    Ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից

    Եվրոպայի քսանմեկ տարեկանների 2015թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հանդիպեց Ֆրանսիայի հավաքականի հետ ու պարտվեց 4:1 հաշվով: Մերոնք հեղինակության գոլը խփել են այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հաղթում էին 4:0 հաշվով: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ազնվորեն խոստովանել է, որ պարտության մեջ դեր չի ունեցել եղանակային գործոնը: Պարզապես ֆրանսիացիներն ուժեղ էին մեր տղաներից:
  • «Նանոտեխնոլոգիաներով»` դեպի «վաղ միջնադար»
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գիտությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց, որովհետև ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի։
  • Աղոթարան

    Աղոթարան

    Ազատիչդ Քրիստոս, ազատեա զիս ի դառնաշունչ օդոց մեղաց ձմերայնոյ. զխաւարեալ և զսառուցեալ հոգի իմ պայծառացո և ջերմացո, և ցօղեա զցօղ շնորհի ջերմութեան քո ի յանդաստանս մտաց սրտի իմոյ։
  • «Սեբաստացիները» երգում են Կոմիտաս (տեսանյութ)

    «Սեբաստացիները» երգում են Կոմիտաս (տեսանյութ)

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբն այսօր կրթահամալիրի Մեդիակենտրոնում հանդես եկավ գալա-համերգով` կրթահամալիրում հայտարարված «Կոմիտասյան օրեր» կրթական նախագծի ամփոփ ծրագրով` Կոմիտասի երգացանկով: Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանը:
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգի անոնս
  • «Ո՛չ թուրքերենը, ո՛չ ռուսերենը, ո՛չ պորտուգալերենը չեն կարող դառնալ երկրորդ օտար լեզու»

    «Ո՛չ թուրքերենը, ո՛չ ռուսերենը, ո՛չ պորտուգալերենը չեն կարող դառնալ երկրորդ օտար լեզու»

    Բանաստեղծ, թարգմանիչ, Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը կարծում է, որ Հայաստանը, որպես մոնոէթնիկ երկիր, չունի երկրորդ, երրորդ, չորրորդ պետական լեզու ունենալու անհրաժեշտությունը:
    Այս մասին նա հայտնեց, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ այսօր հնչում է նման հարցադրում՝ ուղղված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին:
  • ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

    Հոկտեմբերի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։
  • Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին

    Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին

    Մաքսային միությանը միանալուն Հայաստանի իշխանությունների տված որոշումից հետո հիմա էլ սահուն, աննշմար ներքաղաքական կյանքի օրակարգ է ներթափանցում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին հարցադրումը: Թե որքանով է տեղին այդ հարցն ուղղել Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին, թողնում ենք հարցն ուղղողների խղճին ու բանականությանը:
  • Հին ընկերները չեն դավաճանում

    Հին ընկերները չեն դավաճանում

    Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։