Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Նորից չեն սիրում, սիրում են կրկին

    Նորից չեն սիրում, սիրում են կրկին

    Նախագահական ընտրություններից հետո օր օրի ջերմանում են ԲՀԿ առաջնորդի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները` դառնալով «շակալադնի»: Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը ոչ միայն մասնակցում է իր «ոխերիմ բարեկամ» Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա արարողությանը, այլև այդ ընթացքում, երբ «համապատասխանները» նրան զգուշացրել-ասել են, թե` էդ ինչ «քաղաքական ախմախություններ» եք ցույց տալիս «Կենտրոնով», նկատի ունենալով «Կենտրոնի» մասամբ ընդդիմադիր կեցվածքը, Ծառուկյանն ասել է` հեռուստատեսությունն ամբողջովին «տալու», իմա` գաղափարական մասով տրամադրելու եմ նախագահականին, թող իրենք որոշեն` ինչ ցույց տան, ինչ` չէ:
  • Ռուսաստանն իրեն չի դավաճանում

    Ռուսաստանն իրեն չի դավաճանում

    Մոսկվայի սրտում օծված Պայծառակերպության (սքանչելի՜ անուն է) եկեղեցին, որքան էլ տարօրինակ է, այս օրերին հայ-ռուսական հարաբերությունների, Մաքսային միության մասին «ասաց» ավելին, քան կարելի էր: Իզուր չի ասված` եկեղեցին երկինք է երկրի վրա, ու եկեղեցիներն ունեն իրենց խոսուն ոգին:
  • Արգամիչն արժանի է

    Արգամիչն արժանի է

    Հովիկ Աբրահամյանը երբեք չի դադարեցրել զարմացնել հայ լայն հասարակությանը: Նրա մոտ դա ամենալավն ստացվում է ԱԺ նիստերը վարելիս, երբ «ուրույն» ռեմարկներ է անում: Բայց այնպես, ինչպես «ստացվեց» այս անգամ` Մաքսային միության առնչությամբ լրագրողների հետ ունեցած խորհրդարանա-միջանցքային հարցազրույցի ժամանակ, ուղղակի աննախադեպ էր. հնչած յուրաքանչյուր նախադասության, բառակապակցության միակ արձագանքը կարող էր լինել` «վաո՜ւ»:
  • «Մեր պայմաններում խորհրդարանական կառավարումը չի գործի, մենք խանական երկիր ենք»

    «Մեր պայմաններում խորհրդարանական կառավարումը չի գործի, մենք խանական երկիր ենք»

    «Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Diplomat.am կայքի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    Բաց, Տէր, զաչս սրտի իմոյ եւ լուսաւորեա հոգւովդ սրբով. պարգեւեա ինձ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս՝ ողբալ հանապազ, ահիւ եւ դողութեամբ կալ առաջի քո յամենայն ժամ անզբաղ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց։ Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
  • Անկախության համար  դեռ պայքարում ենք

    Անկախության համար դեռ պայքարում ենք

    Անկախութունը, թերևս, այն միակ բանն է, որի նկատմամբ Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը դրական վերաբերմունք ունեն: Այս տարիները գնահատելիս հետաքրքիր է, որ երկու կողմերն էլ անկախության կորուստներ են տեսնում: Թեմայի շուրջ զրույցն առանց քաղաքական գնահատականների հազիվ թե ստացվեր:
  • Այսօր, ինչպես երեկ

    Այսօր, ինչպես երեկ

    Երբ ամիսներ առաջ «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանն առաջարկեց թերթի 5-ամյակի կապակցությամբ հոդված գրել (այդպիսի մտահղացում էր` լրագրի աշխատակիցներն ու մշտական հեղինակները հանդես պիտի գային, և այդ կերպ հոբելյանը նշվեր), հրաժարվեցի: Պատճառն այն էր, որ ներդրումս աննշան էի համարում (այդպես եմ համարում և հիմա) ու բարոյական իրավունք չէի տեսնում: Երբ մի քանի օր առաջ նույն հարցով զանգահարեց, համաձայնեցի, որովհետև այլևս մերժել չէի կարող (այս գրվածքի ամբողջ հենքից պարզ կդառնա` ինչու):
  • Որ վարչապետերը հեշտ աշխատեն

    Որ վարչապետերը հեշտ աշխատեն

    Քանի որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները փակ ռեժիմով են ընթանում, դժվար է ասել, թե որն է նման հանձնաժողովի նպատակահարմարությունը:
  • Աղվան Հովսեփյանը հանգստանում է

    Աղվան Հովսեփյանը հանգստանում է

    Չնայած գլխավոր դատախազի պաշտոնի համար մեծ «խաղադրույքներ» են սահմանված, ու քաղաքական տարբեր թևեր իրենց նախընտրություններն են ներկայացնում երկրի ղեկավարին, ոմանք դեռ հույս ունեն, որ Աղվան Հովսեփյանը կվերադառնա: Սակայն դռան համբույր-հրաժեշտից հետո Հովսեփյանի համար արդեն իսկ պարզ էր, որ ինքն այլևս այդ պաշտոնին չի վերադառնա: Երկրի նախագահը նրան հստակ ասել է այդ մասին, և զուր են որոշ ուժեր փորձում «հոգեդարձ» անել վերջինիս: