Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Նախագահին պատասխանել է սենատորը

    Նախագահին պատասխանել է սենատորը

    ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ սենատոր Ջոն Մաքքեյնը կատարել է խոստումը` նա պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «New York Times»-ում հրապարակված հոդվածին «Պրավդա» թերթում, որ իր կարծիքով Ռուսաստանի ամենահեղինակավոր թերթն է երևի: ՌԴ նախագահին անվանելով բռնակալ` սենատորը եզրակացրել է, որ ռուսներն ավելի լավ տիրակալի են արժանի:
  • Պատերազմը թուլության դրսևորում է

    Պատերազմը թուլության դրսևորում է

    ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա, ավելին` Մերձավոր Արևելքի զանգվածային ոչնչացման զենք ունեցող բոլոր պետությունները պետք է ոչնչացնեն իրենց զենքը:
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու

    2013թ. սեպտեմբերի 26-28-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը։ Հավաքի ծրագրով հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերը։ Հավաքի ծրագիրը, աշխատակարգը կցում ենք: Հավիրում ենք մասնակցելու։
  • Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր շարունակվում է «Կաթվածի բուժում-2013» խորագրով միջազգային գիտաժողովը։
    Այն նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կարդում են հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ։
  • ՀՀԿ-ականները կհետևեն Բունդեսթագի ընտրություններին

    ՀՀԿ-ականները կհետևեն Բունդեսթագի ընտրություններին

    ՀՀԿ պատվիրակությունն այսօր մեկնել է Գերմանիա՝ մայրաքաղաք Բեռլինում հետևելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին։
  • Բացառիկ հարցազրույց Ջոն Հեֆերնի հետ (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների

    Անարդարությանը բախվելով՝ կոտրվում է հավատը մարդու, երկրի ապագայի, Աստծո հանդեպ: Իսկ հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների՝ սկսած հոգեկան շեղումներից, վերջացրած արտագաղթով: Այդ պատճառով մեծապես կարևորվում են դատական համակարգի բարեփոխումները, ինչի արդյունքում ակնկալվում է մեծացնել քաղաքացիների վստահությունը դատարանների նկատմամբ:
  • Պուտինը հիմա էլ կպել է լիտվացիներին

    Պուտինը հիմա էլ կպել է լիտվացիներին

    Օրերս Վիլնյուսը ԵՄ է ուղարկել պաշտոնական բողոք՝ կապված ռուս-լիտվական սահմանի վրա ստեղծված իրավիճակի հետ: Եվրոպական միությունը արձագանքել է` աջակցելով Լիտվային, որը սակայն Ռուսաստանի համար, երևում է,… «ասնավանի» չի: Ռուս-լիտվական սահմանի վրա մանրախնդիր և երկարատև ստուգումների արդյունքում լիտվական փոխադրողները մեծ վնասներ են կրում:
  • Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից

    Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից

    Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850 հա-ի, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
  • Սպասենք ռուսական նոր ճնշումների

    Սպասենք ռուսական նոր ճնշումների

    Մոլդովական «Панорама» կայքը տեղեկացնում է, որ խստացվել է վերաբերմունքը Մոլդովայից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների նկատմամբ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր աշխատանքային միգրանտներ արտաքսվել են ՌԴ-ից: Իսկ վերջին մեկ շաբաթում որոշ մոլդովացիների ռուս սահմանապահները պարզապես չեն թողնում հատել սահմանը: