«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում

    Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում

    «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելել Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ նրանց ապրելակերպի մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ընտանիքի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։ Երբեմն`Գյումրու կիսախարխուլ շենքերում պատսպարված ընտանիքներում տիրող թշվառությունը նույնիսկ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին է անհավատալի թվում։
  • Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը

    Ռուս ձյուդոիստուհու մահը ցնցել է Ռուսաստանը

    Այսօր, ինքնասպանության միջոցով իր կյանքին վերջ է տվել ռուս ձյուդոիստուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն`նետվելով բազմահարկ շենքի 15-րդ հարկից: Սպորտսմենուհին 28 տարեկան էր, ֆիզիկապես առողջ, կազմվածքով ամուր: «Ամբողջ Ռուսաստանը ցնցված է նրա մահով: Յուրաքանչյուր մարդ, ով երբևիցե շփվել է Լենայի հետ, անմիջապես համակրել է նրան:
  • Հունիսի 17-ին Մեծ ութնյակի Մեծ եռյակը կխոսի ԼՂ հարցի մասին

    Հունիսի 17-ին Մեծ ութնյակի Մեծ եռյակը կխոսի ԼՂ հարցի մասին

    Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-ին Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը պատրաստվում են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հերթական հայտարարությամբ: Սովորաբար նման հայտարարությունները խնդիր ունեն հավաստելու, որ հարցը մնում է երեք նախագահների ուշադրության շրջանակներում:
  • Երևանի ավագանին սկսում է գործել

    Երևանի ավագանին սկսում է գործել

    Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
  • Ով` ում Թաքսիմում

    Ով` ում Թաքսիմում

    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդիպել էր Թաքսիմ հրապարակի ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք էր բերվել Գեզի զբոսայգու հարցը հանրաքվեի դնելու համաձայնություն, բայց վարչապետը պահանջել էր դադարեցնել ցույցերը:
  • Ի՞նչ կփոխվի Իրանում

    Ի՞նչ կփոխվի Իրանում

    Իրանի նախագահական ընտրություններում, հակառակ իրանցի փորձագետների երկրորդ փուլի կանխատեսման, առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին: Հիմա էլ ամերիկացի փորձագետներն են կանխատեսում, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել Թեհրանի դերը աշխարհում` մինչև իսկ փոխել Իրան-ԱՄՆ հարաբերությունները և հասնել պատժամիջոցների դադարեցման:
  • Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը

    Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը

    Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Պյոտր Նեչասի ղեկավարությամբ, պետք է հրաժարական տա կոռուպցիոն խոշոր սկանդալից հետո:
  • Մանդելան սկսել է ապաքինվել

    Մանդելան սկսել է ապաքինվել

    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։
  • Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։
  • Լյուդմիլա Պուտինան շատ է տառապել

    Լյուդմիլա Պուտինան շատ է տառապել

    Երբ մարդիկ երկարատև ամուսնությունից հետո հեռանում են իրարից թեկուզև փոխադարձ համաձայնությամբ, նրանցից գոնե մեկը լուրջ անձնական ողբերգություն է ապրում: Պուտինների բաժանության դեպքում զոհը Լյուդմիլա Պուտինան է: Օրեր առաջ ռուսական հեռուստաընկերությունների ցուցադրած փոքրիկ ռեպորտաժը, որում արդեն նախկին ամուսիններն ասում էին, թե որոշել են բաժանվել, թվում էր, թե վաղուց հանրությանը հայտնի ու ոչինչ չասող մի լուր է: Ով կմտածեր, թե կնոջ` Լյուդմիլայի, առաջին հայացքից հարցին թեթևորեն նայող կնոջ, դիմակի տակ տառապած հոգի է: