Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • «Վիքիպեդիա կա 285 լեզվով,  այդ թվում` մեռած և արհեստական»

    «Վիքիպեդիա կա 285 լեզվով, այդ թվում` մեռած և արհեստական»

    Ի՞նչ ենք փնտրում համացանցում: Համարյա` ամեն ինչ: Իսկ որքանո՞վ է այդ «ամեն ինչը» ճշգրիտ, ու ինչպե՞ս են դրանք հայտնվում համացանցում: Ի՞նչ է Վիքիպեդիան: Ի՞նչ կարելի է գտնել կամ չգտնել այս տարածքում, մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է հայերեն Վիքիպեդիային:
  • Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    «Վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ». այս ասացվածքը կիրառական է նաև գործադիրի համար։ Կարելի է ասել` «վատն է այն կառավարությունը, որը հեռանկարային ծրագրեր չի դնում իր առջև»։ Այս առումով մեր հայրենի կառավարությունը, կարծես, փորձում է «գեներալական» քայլեր կատարել իր ծրագրերում. մշակվել է «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որը գործադիրը մտադիր է դնել հանրային քննարկման։
  • Հայ տիկնայք` Աբու Դաբիում

    Հայ տիկնայք` Աբու Դաբիում

    Համայնքային կյանքն Աբու Դաբիում կազմակերպում են համայնքային կառույցները: Դրանց մի մասը ձևավորվել է վերջին տարիներին կամ պարզապես վերակազմավորվել: Այդպիսի կառույցներից է Աբու Դաբիի Հայ տիկնանց հանձնախումբը, որը 2011-ի կեսերից ղեկավարում է երկար տարիներ Աբու Դաբիում բնակվող, մասնագիտությամբ ճարտարապետ ԳՅՈՒԼԻԶԱՐ ՋՈՆՅԱՆԸ:
  • Մեծ սպորտը զարգացնելու համար պետք է ուշադրություն դարձվի  դպրոցական և ուսանողական սպորտին

    Մեծ սպորտը զարգացնելու համար պետք է ուշադրություն դարձվի դպրոցական և ուսանողական սպորտին

    «Ֆիզկուլտուրա» առարկան պետք է ուշադրության կենտրոնում լինի, քանի որ այն մեծ դեր ունի աշակերտների առողջության, ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի ձևավորման հարցերում։ Կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ, ֆիզկուլտուրայի և անվտանգ կենսագործունեության բաժնի վարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշում է, որ, ինչպես մյուս առարկաները, ֆիզկուլտուրան նույնպես մշտական զարգացման փուլում է։
  • Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ցեղասպանության պահանջներում մենք թերագնահատում ենք մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային, կամ առնվազն սուբյեկտիվ ենք: Մինչդեռ փաստ է, որ այդ երկիրը մտնում է աշխարհի 20 առաջատար պետությունների ցանկի մեջ և զարմացնում մասնագետներին իր դինամիկ տնտեսական (և ոչ միայն) զարգացմամբ: Մոսկվայաբնակ իսրայելցի մի քաղաքագետ, որին երբեք թուրքամետ չես համարի, վերջերս լինելով Թուրքիայում և ուսումնասիրելով նրա ներքին ու արտաքին քաղաքականության «ճկուն ու նենգ» յուրահատկությունները, այդ երկիրը համարում է ամենաուշագրավն ու ամենահետաքրքրականը աշխարհաշրջանում:
  • «Մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ»

    «Մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ»

    «Ընտրություններից հետո երկու ամիս է ասում է` ես նախագահ եմ, հիմա` ես նախարար եմ: «Ժառանգությունը» ո´չ քաղաքական թիմ ունի, ո´չ էլ կադրային բանկ: Ինչ-որ ցուցակներ են գրում, մարդիկ էլ կարդում են իրենց անունները, ուրախանում կամ զարմանում են: Գյուղապետ, մարզպետ էին ուզում, թող դառնային, ո՞վ էր իրենց ձեռքը բռնել»,-անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին` ասել է ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում դիտարկմամբ, ներքաղաքական իրավիճակը մարդկանց երկու մասի է բաժանել. մարդիկ, ովքեր գնում են ցավի հետևից, մյուսներն էլ` ծաղրի:
  • Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն

    Երբ թնդանոթները որոտում են, բոլոր մուսաները պետք է լռեն

    Կարելի է աբսուրդ համարել փորձագետների այն մոտեցումը, թե մեր շուրջ տեղի ունեցող ամեն բան, այդ թվում` Բորիս Բերեզովսկու մահը, կապված են միմյանց հետ: Ոչ այն պատճառով, որ ժամանակին Արկադի Վարդանյանը նույն Բերեզովսկու «պասով» փորձեց այստեղ պայքարել պուտինյան իշխանության դեմ և ստանալ այնպիսի ռեզոնանս, ինչպիսիք ստացավ Ուկրաինայում` «նարինջների», Վրաստանում` «վարդերի» հեղափոխությունների ժամանակ:
  • Ուժգին երկրաշարժ՝ Գվատեմալայում

    Ուժգին երկրաշարժ՝ Գվատեմալայում

    ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի Գվատեմալայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրի իշխանություններն առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից 10 կմ հեռավորության և 200 կմ խորության վրա։
  • Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը

    Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը

    Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) հեղաշրջում իրականացրած ապստամբների ղեկավար Միշել Ջոտոդիան հայտարարել է, որ չեղյալ է համարում երկրի սահմանադրությունը և լուծարում է խորհրդարանը։ Ջոտոդիան նաև հայտնել է անցումային շրջան, որը կշարունակվի մինչև «բաց և թափանցիկ» ընտրությունների անցկացումը, որի արդյունքներով ինքնահռչակ նախագահը մտադիր է օրինականացնել երկրի ղեկավարի իր կարգավիճակը։
  • Ավստրալիան դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

    Ավստրալիան դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

    Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանում այդ երկրի ռազմական բազան կփակվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այնտեղ զինծառայություն անցնողների մեծ մասը կվերադառնա տուն։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի խոսքով՝ Անվտանգության համագործակցության միջազգային ուժերը (ISAF) որոշում են ընդունել Ուռուզգան շրջանում փակել Թարին Քոթ բազան, ինչը նշանակում է Աֆղանստանում ավստրալիական առաքելության ավարտ։