Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.11.2012| 11:42
    Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։ Ահավասիկ այդ ամենը հասավ զորությունների Տիրոջ ականջին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.10.2012| 11:31
    Արդ, ո՛վ տունդ Հակոբի, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Նա երես դարձրեց իր ժողովրդից` Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, ու նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.10.2012| 11:16
    Մահվան երկունքն ինձ պատեց, մահվան որոգայթներ ծառացան իմ առաջ։ Իմ նեղության մեջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա ականջին պիտի հասնի
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.10.2012| 11:14
    «Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հավատով, ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ` մարդասպանները։ Ձեր արծաթը փորձված չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, ձեր իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.10.2012| 11:47
    Լսե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.10.2012| 11:15
    Տերն ինձ հատուցեց ըստ իմ արդարության, և ըստ իմ ձեռքերի մաքրության պիտի հատուցի ինձ Տերը։ Ես պահել եմ Տիրոջ պատգամները և իմ Աստծու դեմ ամբարշտություն չեմ գործել։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.10.2012| 11:47
    Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.10.2012| 11:50
    Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայեք մահապարտներին փրկագնելու համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.10.2012| 11:26
    Երբ հզորների հետ սեղան նստես` ընթրիքի, ուտելուց առաջ լա՛վ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ Իմացի՛ր նաև, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.10.2012| 11:25
    Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։ Ճշմարտությո՛ւն ձեռք բեր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։
նկերություն" />
Ռազմավարական գործընկերություն