Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայալեզու հոդվածները` «Google Books» հարթակում

Հայալեզու հոդվածները` «Google Books» հարթակում
19.09.2017 | 14:29

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստան-Սփյուռք համաժողովում մշակութային հարցերով առանձին քննարկման ներկաներին երեկ կոչ է արել` գտնել բարեկամներ, աջակիցներ, որոնք կարող են օգնել, որպեսզի «Գուգլի գրադարանային նախագիծը» լրացվի հայալեզու և հայկական այլ հրատարակությունների մասին ծանուցում հոդվածներով։

Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: Նախարարը նաև նշել է, որ սա ևս հայապահպանության, սփյուռքահայ օտարախոս նոր սերունդներին իրենց հայկական ինքնության գիտակցումը վերադարձնելու կարևոր գործոն է լինելու։

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ