Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայ քիմիկոսները նոր մեթոդով ստեղծել են տիեզերքում գերտաքացումից պաշտպանող ծածկույթ

Հայ քիմիկոսները նոր մեթոդով ստեղծել են տիեզերքում գերտաքացումից պաշտպանող ծածկույթ
04.10.2017 | 14:40

Հայ քիմիկոսները նոր մեթոդով ստացել են ջերմակարգավորող ծածկույթ տիեզերական սարքերի համար, որի հիմքում վիլեմիտն է։ Հայաստանի ԳԱԱ Ընդհանուր ու նեոօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Վոլոդյա Բաղրամյանը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները կապվել են ինստիտուտի հետ՝ հայտնաբերելով նման նյութերով իրենց մշակումները։

Սառը տիեզերքում ուղիղ արևային ճառագայթում է և շատ շոգ է։ Հրթիռներն ու արբանյակներն ունեն ծածկույթ, որը պետք է ցրի հնարավորինս շատ արևային ճառագայթներ։ Վիլեմիտը (նյութ, որը միավորում է ցինկն ու սիլիկատները) նման ծածկույթների հիմքերից մեկն է։ Բնական տեսքով հազվադեպ է հանդիպում, բայց ստանում են արհեստական ճանապարհով՝ խառնելով սիլիկատներն ու ցինկի աղերը։ Վիլեմիտով ծածկույթները պահանջված են, քանի որ անդրադարձնում են արևային ճառագայթների մոտ 95 տոկոսը։ Ինստիտուտը կարողացել է զգալիորեն նվազեցնել վիլեմիտի սինթեզի ջերմաստիճանը՝ հասցնելով 230-240 աստիճանի, այսինքն՝ էներգիա տնտեսել ստացման ժամանակ։ Ծածկույթի կապակցող տարրերը ընտրվել են Հայաստանում հաճախ հանդիպող լեռնապարներից՝ պերլիտից, դիատոմիտից, քվարցիտից։ «Մենք ամրացնում ենք ստացվող նյութի բյուրեղային վանդակը՝ հավելելով փոքր քանակությամբ հազվագյուտ մետաղներ»,- պարզաբանել է Վոլոդյա Բաղրամյանը։


«Որոշակի հետաքրքրություն կա, քանի որ տիեզերական սարքը իոնիզացնող ճառագայթումից պաշտպանելը միշտ էլ ակտուալ խնդիր է։ Այնպես որ հույս ունենք, որ ծրագիրն այս կամ այն ձևով կշարունակվի»,- նշել է ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանը։ Ծրագիրը իրականացվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջոցով, արդյունքները ներկայացվել են Երևանում գիտությունների ակադեմիայում «Քիմիան ու քիմիական տեխնոլոգիաները» գիտաժողովի ժամանակ։

Դիտվել է՝ 2873

Մեկնաբանություններ