Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
26.10.2018 | 00:54

...թե ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների և ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլև «սորոսյան ընտանիքի»։

Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոնիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոնիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. վերջիններս հասկանում են, որ այդ նշանակմամբ սկիզբ է դրվում կադրային նոր քաղաքականության, ինչի դեպքում իրենք քիչ-քիչ կնոսրանան և ապագա կառավարությունում ու խորհրդարանում չեն ունենա այն տեղն ու դերը, ինչ ունեին հեղափոխության առաջին օրերին։

Դիտվել է՝ 14342

Մեկնաբանություններ