Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազն­վա­կան կա­պի­տա­լի դափ­նի­նե­րը

Ազն­վա­կան կա­պի­տա­լի դափ­նի­նե­րը
20.09.2019 | 01:38
«Այն­տեղ, հայ մե­ծա­հա­րուստ Գյուլ­բեն­կյա­նի մոտ, կա լավ վար­պետ­նե­րի մի հիա­նա­լի հա­վա­քա­ծու: Ես դեռ չեմ ե­ղել այն­տեղ, բայց մտա­դիր եմ մի կերպ մտ­նել, գու­ցե հա­ջող­վի մի բան պո­կել մեր թան­գա­րա­նի հա­մար: Այն ժա­մա­նակ, հաս­կա­նու՞մ եք, մեր թան­գա­րա­նը լա­վա­գույ­նը կլի­նի ՍՍՌՄ-ում՝ Մոսկ­վա­յից և Լե­նինգ­րա­դից հե­տո»:
Մար­տի­րոս ՍԱ­ՐՅԱՆ,
1927 թվա­կան, Փա­րիզ
ԶՐԿ­ՎԵ­ԼՈՎ Ա­ՐԱՐ­ՄԱՆ ԲԵՐԿ­ՐԱՆ­ՔԻՑ
«…Մտա­դիր եմ մի կերպ մտ­նել…»: Ցն­ցող խոս­տո­վա­նանք է. Սա­րյա­նը նոր էր ա­պա­քին­վել հյու­ծիչ հի­վան­դու­թյու­նից. «Փա­րիզ հաս­նե­լով 1926 թ. սեպ­տեմ­բե­րին, ես ստիպ­ված ե­ղա զբաղ­վել իմ թու­լա­ցած ա­ռող­ջու­թյամբ: Մեր բժիշկ­նե­րը չէին կա­րո­ղա­ցել ինձ օգ­նել, նրանք խո­սում էին սկ­լե­րո­զի մա­սին և խոր­հուրդ էին տա­լիս «ռե­ժիմ պահ­պա­նել»: Հենց այդ ռե­ժիմն էր, որ ինձ հյու­ծել էր: Ես չէի կա­րո­ղա­նում եր­կար քայ­լել, քա­նի որ շուտ էի հոգ­նում: Իմ օր­գա­նիզ­մը շատ թու­լա­ցած էր, և դա ազ­դել էր իմ սր­տի վրա, որն ինք­նին այդ­քան էլ ա­ռողջ չէր: Բժիշկ­նե­րը այդ վի­ճա­կը վե­րագ­րում էին սր­տամ­կա­նի սկ­լե­րո­զին:
Իմ հիմ­նա­կան դե­ղը սնունդն էր: Հինգ-վեց ա­միս հե­տո ես կազ­դուր­վե­ցի…»:
Տիար Սա­րյա­նը «մի բան պո­կեց» հա­յոց գլ­խա­վոր թան­գա­րա­նի, պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հի հա­մար: Նա թո­ղել էր ռու­սա­կան նշա­նա­վոր կենտ­րոն­նե­րում, Մոսկ­վա­յում ու Լե­նինգ­րա­դում հա­մաշ­խար­հա­յին ճա­նաչ­ման և լիար­ժեք բա­րե­կե­ցու­թյան ար­ժա­նա­նա­լու գայ­թակ­ղու­թյու­նը, և հայ­րե­նիք ժա­մա­նե­լով՝ իր «Հայ­կա­կան աշ­խարհն» էր կա­ռու­ցում, մերթ որ­պես շի­նա­րար ու ճար­տա­րա­պետ, մերթ էլ՝ բան­վոր և զին­վոր:
Եր­վանդ Քո­չա­րը Փա­րի­զում ապ­րեց եր­կար տա­րի­ներ: Դր­վա­գենք նրա մի հու­շա­պա­տում, քան­զի այն մեր թե­մա­յի շր­ջա­նա­կում է. «1930 թ. Փա­րի­զում գնում էի Լուվ­րի թան­գա­րան՝ մաս­նա­վո­րա­պես ու­սում­նա­սի­րե­լու Անդ­րեա Ման­տե­նիա­յի «Խա­չե­լու­թյու­նը»: Ավ­տո­բու­սը կանգ­նեց Սեն Ժեր­մեն բուլ­վա­րի մոտ: Կան­գա­ռի հարևա­նու­թյամբ ոչն­չով աչ­քի չընկ­նող մի բու­կի­նիս­տա­կան խա­նութ կար: Ավ­տո­բու­սից աչ­քիս ըն­կավ մի նկար՝ մի դի­ման­կար, կա­նա­ցի մի գլուխ, ո­րի աչ­քերն ինձ գրա­վե­ցին, չնա­յած նկա­րի մութ և անխ­նամ վի­ճա­կին: Ան­մի­ջա­պես ի­ջա ավ­տո­բու­սից և մտա խա­նութ: Պարզ­վեց՝ խա­նու­թի տե­րը մե­ռել էր, և աղ­ջիկ­նե­րը վա­ճա­ռում էին խա­նու­թում ե­ղա­ծը: Ես ձեռքս վերց­րի պորտ­րեն, որ ինձ կա­խար­դա­կան հա­յաց­քով ցած էր բե­րել ավ­տո­բու­սից: Ես գնե­ցի այդ գոր­ծը և Լուվ­րի փո­խա­րեն շտա­պե­ցի տուն: Որ­քան կա­րող էի, մեծ զգու­շու­թյամբ մաք­րե­ցի նկա­րի վրա­յի կեղ­տը: Աս­տի­ճա­նա­բար երևաց սքան­չե­լի վար­պե­տու­թյամբ ար­ված կա­նա­ցի պորտ­րեն՝ ստո­րագր­ված՝ Կուր­բե: ՈՒ­րա­խու­թյանս չափ չկար»:
Կա­րիք կա՞ հի­շեց­նե­լու, որ Մաեստ­րոն հռ­չա­կա­վոր Կուր­բեի սքան­չե­լի կտա­վը («Ե­րի­տա­սարդ կնոջ դի­ման­կա­րը») նվի­րա­բե­րեց Հա­յաս­տա­նի պե­տա­կան (այժմ՝ ազ­գա­յին) պատ­կե­րաս­րա­հին: Այ­վա­զովս­կու բա­րե­սի­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հայ­րե­նի Թեո­դո­սիա­յում և այ­լուր հան­րա­հայտ են: Կեր­պար­վես­տի շատ այլ հայ վար­պետ­ներ ևս սա­տա­րել են երկ­րին, հա­ճախ զրկ­վե­լով ա­րար­ման ան­զու­գա­կան բերկ­րան­քից:
ՏԻԳ­ՐԱՆ ԽԱՆ-ՔԵ­ԼԵ­ԿՅԱՆ. ԱԶՆ­ՎԱ­ԿԱՆ Ա­ՆՈՒՆ
Մի՞­թե հայ ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը չի շոյ­վում երևե­լի հայ մե­ծա­հա­րուստ այ­րե­րի ա­նունն ու գոր­ծը հի­շե­լիս: Ման­թա­շյանց, Ա­րա­մյանց, Գյուլ­բեն­կյան, Նու­բար Փա­շա և այլք: Սա­կայն նրանք հայ ինք­նու­թյան պատ­մու­թյան մեջ պատ­վո ա­տյա­նում տեղ են գրա­վել նախ ի­րենց մե­կե­նա­սա­կան գոր­ծե­րով: Տիգ­րան Խան-Քե­լե­կյա­նը նշա­նա­վոր դի­վա­նա­գետ էր, հա­րուստ մարդ էր, սա­կայն հա­յոց պատ­մու­թյան մա­գա­ղա­թե է­ջե­րում ամ­րագր­վեց ոչ որ­պես դի­վա­նա­գետ կամ կա­պի­տա­լի տի­րա­կալ, այլ հա­վա­քորդ և մե­կե­նաս: Նա գրե­թե ան­հայտ է հայ հան­րու­թյա­նը: Փոր­ձենք ամ­փոփ հայ­տա­վո­րել: Ժա­մա­նա­կին նա Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հին է նվի­րել մի ամ­բողջ հա­վա­քա­ծու, ո­րում Զ. Զա­քա­րյա­նի, Գ. Շլ­դյա­նի և Ե. Քո­չա­րի գոր­ծերն էին և Իգ­նա­տիո­սի՝ 13-րդ դա­րի նկա­րա­զարդ Ա­վե­տա­րա­նը: Հա­կոբ Գյուր­ջյա­նին նա պատ­վի­րեց իր կի­սանդ­րին և վճա­րեց մի այն­պի­սի գու­մար, ո­րով տիար Հա­կո­բը կա­րող էր ու­ղիղ մեկ տա­րի հան­գիստ խղ­ճով ապ­րել և ա­րա­րել: Գյուր­ջյա­նին տիար Տիգ­րա­նը շնոր­հեց ա­մե­նա­մեծ պարգևը՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­կա­խու­թյու­նը: Գյուր­ջյանն ու­ներ եր­կու ար­վես­տա­նոց Փա­րի­զում, ո­րոնք լիքն էին բրոն­զի ձու­լակ­տոր­նե­րով, գրա­նի­տով ու մար­մա­րով: Ֆրան­սիա­ցի և ի­տա­լա­ցի քար­տաշ վար­պետ­նե­րը օր­նի­բուն կյան­քի էին կո­չում Գյուր­ջյա­նի մտահ­ղա­ցում­նե­րը:
Քո­չա­րը հի­շում էր, որ մի բել­գիա­ցի մի­լիո­նա­տեր իր սե­փա­կան ինք­նա­թի­ռով հաս­նում էր Փա­րիզ, բա­խում էր Գյուր­ջյա­նի ար­վես­տա­նո­ցի դու­ռը և կեց­վածք ըն­դու­նում, այլ կերպ ա­սած՝ բնոր­դում էր նրան: Նու­բար Փա­շան և Գյուլ­բեն­կյա­նը, ըստ էու­թյան հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող այս գոր­ծա­րար­նե­րը, ո­րոնք սո­վոր չէին այ­ցե­լե­լու որևէ կեր­պար­վես­տա­գե­տի, սի­րով էին հան­գր­վա­նում Հա­կոբ Գյուր­ջյա­նի՝ Փա­րի­զի Լա­տի­նա­կան թա­ղա­մա­սի ար­վես­տա­նո­ցում: Ի դեպ, բա­խում էին ար­վես­տա­նո­ցի դու­ռը քան­դա­կա­գոր­ծի նշած ժա­մին, րո­պեի ճշ­տու­թյամբ: Նշա­նա­վոր մե­ծա­հա­րուստ­նե­րի հա­մար պա­տիվ էր, որ ի­րենց քան­դա­կել է Հա­կոբ Գյուր­ջյա­նը: Ի դեպ, Գյուր­ջյանն ինքն էր նշա­նա­կում իր գոր­ծե­րի գի­նը, ո­րը հա­ճախ շատ բարձր էր:
Այս ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­կա­խու­թյան և վե­րաս­լաց քան­քա­րում­նե­րի թի­կուն­քում ազ­գա­յին և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, դի­վա­նա­գետ, մե­ծա­հա­րուստ և մե­կե­նաս Տիգ­րան Խան-Քե­լե­կյանն էր՝ պատ­վո պա­հակ կանգ­նած:
Այ­սօր հայ նկա­րի­չը գրե­թե ան­տես­ված է պե­տու­թյան կող­մից: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ի­րաց­մամբ (գն­մամբ) հիմ­նա­կա­նում զբաղ­վում են ան­հատ հա­վա­քորդ­նե­րը (ի­հար­կե, կեր­պար­վես­տի դի­լեր­նե­րի միջ­նոր­դու­թյամբ): Երևա­նում գոր­ծում են մի քա­նի մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահ­ներ՝ «Ա­րա­մե», «Շեդևր» և այլն, գոր­ծում են հա­ջո­ղու­թյամբ, ա­պա­հո­վում են ար­դի ազ­գա­յին կեր­պար­վես­տի ա­ռան­ձին հատ­ված­նե­րի լիա­թոք շն­չա­ռու­թյու­նը: Չնա­յած նյու­թա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րին, ա­ռաջ­նա­դիր­քում է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը: Սա­կայն միու­թյու­նը ի պաշ­տո­նե չի զբաղ­վում ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վա­ճառ­քով, պար­բե­րա­բար ցու­ցա­հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում և շա­րու­նա­կում է հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յել իր ա­ռա­քի­նի ա­ռա­քե­լու­թյա­նը՝ պահ­պա­նել հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի հրա­շա­լի ա­վան­դույթ­նե­րը և զարկ տալ ներ­կա ա­րա­րում­նե­րին: Հան­րա­հայտ են «Ա­րա­մե», «Շեդևր» և մի քա­նի այլ մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահ­նե­րը, ո­րոնք հան­րա­հռ­չա­կում և հա­ջո­ղու­թյամբ ի­րաց­նում են ի­րենց գե­ղար­վես­տա­կան սկզ­բուն­քին հա­րիր նկա­րիչ­նե­րի գոր­ծե­րը և վերջ, շր­ջա­նը փակ­վում է: ՈՒ ե­թե նկա­րի­չը չու­նի մշ­տա­կան պատ­վի­րա­տու ներ­քին և ար­տա­քին շու­կա­նե­րում, պար­տադր­ված ջրի գնով վա­ճա­ռում է իր շնոր­հա­լի աշ­խա­տան­քը: Զի օ­րեր անց վերս­տին բա­նա­լու է ար­վես­տա­նոց-տա­ճա­րի դու­ռը: Իսկ նրան կտավ է պետք, վր­ձին և ներկ, անհ­րա­ժեշտ է բրոնզ և քար ձեռք բե­րել… Գրո­ղը տա­նի, ա­րա­րել է պետք: Նաև՝ ապ­րել:
1991-ից ի վեր չի ստեղծ­վել հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ահ­ռե­լի ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­ման և ներ­կա ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վոր­ման ու զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյուն: Ան­վերջ ու անս­կիզբ ինչ-ինչ դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րեր են կյան­քի կոչ­վում, անպ­տուղ և ան­հե­թեթ կո­չում­ներ են շնորհ­վում, գա­վա­ռա­կան ե­րես ու դար­ձե­րես ու­նե­ցող հրա­պա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վում, ո­րոնց տե­սա­նե­լի ար­դյուն­քը զանգ­վա­ծա­յին կե­րու­խու­մի վառ հի­շա­տակն է՝ ռու­սա­կան ձկն­կի­թի, հայ­կա­կան լու­լա­քա­բա­բի, ֆրան­սիա­կան լի­կյո­րի և ֆին­նա­կան օ­ղու հետ­քե­րով նախ­շա­զարդ­ված սփ­ռո­ցը: Ցուցք է, ու­րիշ ո­չինչ: Եվ ա­հա հե­ղաշր­ջիչ քայ­լը. ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը վե­րած­վում է են­թա­նա­խա­րա­րու­թյան: Այ­նինչ երկ­րի հս­կա մշա­կու­թա­յին նե­րու­ժը հա­մա­ռո­րեն հու­շում է՝ ու­նե­նալ մշա­կույ­թի և ար­վես­տի գեր­նա­խա­րա­րու­թյուն: Ան­դուն­դի վրա ամ­ռան տա­պին կա­մուրջ նե­տեց (ի­մա՝ գեր­նա­խա­րա­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը լրաց­րեց, ձեզ ու ինձ էլ խո­րա­պես սփո­փեց) երկ­րի խոր­հր­դա­րա­նը՝ Վար­դա­վա­ռի վեր­ջին հան­դե­սում լվա­նա­լով ԱԺ բա­կում վի­շա­պա­գոր­գեր, այն է՝ հա­մա­տե­ղե­լով բարձր ար­վես­տը (վի­շա­պա­գոր­գը հայ ազ­գա­յին ար­վես­տի որ­քան գու­նա­գեղ, նույն­քան էլ խո­րա­խոր­հուրդ նմուշ է) ցն­ցող ցուց­քի հետ: (Ի դեպ, ցուց­քը շոուն է, խրախ­ճան­քը, տո­նա­վա­ճառն է և այլն է):
ԱԶՆ­ՎԱ­ԿԱ­ՆԱՑ­ՐԵՔ ՁԵՐ ԿԱ­ՊԻ­ՏԱ­ԼԸ
Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի գա­լիք պատ­վար­ժան մե­կե­նաս­ներ, Ման­թա­շյան­ցի և Ա­րա­մյան­ցի, Գյուլ­բեն­կյա­նի ու Խան-Քե­լե­կյա­նի, Նու­բար Փա­շա­յի և այլ երևե­լի­նե­րի հո­գե­զա­վակ­ներ, ժա­մա­նակն է՝ ազն­վա­կա­նաց­րեք ձեր ազ­նիվ կա­պի­տա­լը, ներդ­րում­ներ կա­տա­րեք և զարկ տվեք հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի նախ՝ ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­մա­նը, հե­տո նաև՝ զար­գաց­մա­նը: Հա­վա­տա­ցեք, չեք փոշ­մա­նի:
Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը փոր­ձում է ձևա­վո­րել «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը: Հրա­տա­րակ­ման է պատ­րաստ «Կեր­պար­վեստ կենտ­րոն» հան­դե­սը, որն ի թիվս այլ հրա­պա­րա­կում­նե­րի, հան­րահռ­չա­կե­լու է մեր օ­րե­րի մե­կե­նաս­նե­րի գոր­ծը: Բարդ է խն­դի­րը, բայց լու­ծե­լի է: Եվ, ա­հա­վա­սիկ, ձեր ու­շադ­րու­թյանն եմ ար­ժա­նաց­նում Ա­տյա­նի ստեղծ­ման ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը:
«ՀՀ ԱԺ-ի խմ­բակ­ցու­թյուն­նե­րին, պատ­գա­մա­վոր­նե­րին և նա­խա­գա­հու­թյա­նը
ա. Ըն­դու­նել օ­րենք մե­կե­նա­սու­թյան մա­սին:
բ. Մինչև օ­րեն­քի ըն­դու­նու­մը (այն, ի­հար­կե, կա­րող է և չըն­դուն­վել) լիո­վին պատ­րաստ է տպագր­ման, սա­կայն չկա մի անն­շան, սա­կայն կարևոր բան՝ բա­վա­րար գու­մար: Հան­դե­սում հռ­չակ­վել է «Ազ­գա­յին կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը: Սպա­սում եմ ձեր ար­ձա­գան­քին:
Այժմ մի քա­նի դի­տար­կում, որ, կաս­կած չկա, ըստ ար­ժան­վույն կուղ­ղոր­դեն գա­լիք մե­կե­նաս­նե­րին:
Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րում կեր­պար­վես­տի նմուշ­նե­րի վա­ճառ­քը բա­վա­կա­նին մր­ցու­նակ գոր­ծըն­թաց է և շա­հու­թա­բե­րու­թյամբ քիչ է զի­ջում զենք-զի­նամ­թեր­քի վա­ճառ­քին, բան­կա­յին գոր­ծին, շատ կնե­րեք, մարմ­նա­վա­ճա­ռին: «Սոթ­բի», «Քրիս­տիս» և այլ նշա­նա­վոր ա­ճուրդ­նե­րում նկար­ներն ու քան­դակ­նե­րը վա­ճառ­վում են գրե­թե ա­ռաս­պե­լա­կան գնե­րով: Սա մի զար­մա­նա­լի շու­կա է, իր նուրբ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով և ան­ծա­նոթ աչ­քի ու մտ­քի հա­մար հա­ճախ զար­մա­նա­լի օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րով: Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը աղ­քատ ազ­գա­կան է հա­մաշ­խար­հա­յին խն­ջույ­քա­հան­դե­սում: Աղ­քատ ազ­գա­կան է, զի այն, որ­պես կեր­պար­վես­տի ու­րույն և հա­րուստ դպ­րոց, աշ­խար­հին ան­ծա­նոթ է և խն­ջույ­քա­հան­դես է մտ­նում հետ­նադռ­նից: Շքա­մուտ­քե­րը մեր առջև փակ են: Մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում հաս­տատ­վե­լու հա­մար տրա­մա­բա­նա­կան և ճկուն քայ­լեր պետք է կա­տա­րել, ի մաս­նա­վո­րի հայ­կա­կան ազ­գա­յին կեր­պար­վես­տը հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մինչև միջ­նա­դա­րյան կեր­պար­վեստ (ման­րան­կար­չու­թյուն, հար­թա­քան­դակ­ներ, որմ­նան­կար­չու­թյուն և այլն), մինչև 19-րդ դա­րի վերջ և 20-րդ ամ­բող­ջա­պես, ի վեր­ջո ՝ մինչև մեր օ­րե­րը, ճա­նա­չե­լի և ըն­դու­նե­լի դարձ­նել որ­պես ազ­գա­յին կեր­պար­վես­տի ինք­նու­րույն դպ­րոց: Մաս­նա­գի­տա­կան լուրջ քն­նար­կում­նե­րը, ա­ռա­ջարկ­ներն ու դի­տո­ղու­թյուն­նե­րը թող­նե­լով բնա­գա­վա­ռի ար­հես­տա­վարժ­նե­րին Հա­յաս­տա­նում և աշ­խար­հում, պար­զա­պես ներ­կա­յաց­նում եմ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը:
Բազ­մա­լե­զու պատ­կե­րագր­քե­րով, գու­ցե ամ­սա­գիր-հան­դես­նե­րով հար­կա­վոր է ներ­կա­յա­նալ աշ­խար­հին՝ սկ­սած մեզ հայտ­նի ա­ռա­ջին հայ քան­դա­կա­գործ Ան­գե­ղյան Տոր­քից (Տորք Ան­գե­ղից), ո­րի մա­սին Մով­սես Խո­րե­նա­ցին ա­հա ինչ է քա­րագ­րել. «Նա սեր­ված էր Հայ­կի թոռ Պաս­քա­մից…, վիթ­խա­րի էր հա­սա­կով և ու­ժով»: Պատ­մա­հայ­րը ա­վե­լաց­նում է, որ նրան նշա­նա­կել էին արևմտյան կող­մի կու­սա­կալ, հաս­տա­տե­լով, որ Ան­գե­ղյան Տոր­քը պատ­մա­կան դեմք էր: Եվ ա­վե­լաց­նում է. «Նրա մա­սին եր­գում էին, թե ձեռք էր զար­կում որ­ձա­քար ա­պա­ռաժ­նե­րին, ո­րոնց վրա ոչ մի ճեղք չկար, և ճեղ­քում էր ու­զա­ծի պես մեծ ու փոքր, տա­շում էր ե­ղունգ­նե­րով, այդ­պես տախ­տակ էր պատ­րաս­տում և, նույն­պես իր ե­ղունգ­նե­րով, նրանց վրա գծում էր ար­ծիվ­ներ և այլ այդ­պի­սի բա­ներ»:
Հա­վա­տա­ցեք, որ, մուտ­քագր­վե­լով մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում, հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը կդառ­նա ազ­գա­յին տն­տե­սու­թյան քար­շակ­նե­րից մե­կը: Ե­կեք ե­ղունգ­նե­րով տա­շենք այն ճա­նա­պար­հը, որ պի­տի հաղ­թա­հա­րի «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը:
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 3588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ