Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի սահմանին անվտանգության գոտի ստեղծել

Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի սահմանին անվտանգության գոտի ստեղծել
20.10.2019 | 13:34

Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են թուրք-սիրիական սահմանին ստեղծել 444 կմ երկարությամբ անվտանգության գոտի: Ըստ խորհրդականի` հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված անվտանգության գոտու խորությունը, որը կլինի 32 կմ, իսկ երկարությունը՝ 444 կմ: Եփրատի արևելք, ներառյալ Ալ-Ռաքքա և Դեյր էզ-Զոր նահանգները, կմտնեն անվտանգության գոտի: Աքթայը նաև ասել է, որ ԱՄՆ-ի հետ գրավոր համաձայնագրի բացակայությունը չի նշանակում անհամաձայնություն:


Նա հստակեցրել է, որ անվտանգության գոտում Վաշինգտոնի և Անկարայի համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ հարաբերությունների շրջանակներում:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ