Աստվածաշունչ մատյանից
24.01.2020 | 00:06
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։ Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմը` անապատ։ Անեծքի մատնվեց մեր սուրբ ու փառավոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրո ճարակ դարձավ, և մեր ամբողջ փառավորությունը կործանվեց։ Եվ այս ամենի վրա դու աչք ես փակում, Տե՛ր, լռություն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ։
Եսայու մարգարեությունը 64. 9-12
Մեկնաբանություններ