Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սի Ձինպինը նախազգուշացրել է կորոնավիրուսի տարածման արագացման մասին

Սի Ձինպինը նախազգուշացրել է կորոնավիրուսի տարածման արագացման մասին
27.01.2020 | 09:36

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հայտարարել է, որ կորոնավիրուսին առնչվող իրավիճակը «շատ լուրջ է, համաճարակի տարածումն արագացել է»՝ հաղորդում է AFP-ը, հղում անելով Սինխուա գործակալությանը: Սի Ձինպինը հավաստել է, որ երկիրը կարող է համաճարակին հաղթել: «Բախվելով արագացած համաճարակի լուրջ իրավիճակին՝ պետք է ուժեղացնել Կենտրոնական Կոմիտեի կենտրոնացված ու միասնական ղեկավարությունը»՝ ասել է Սի Ձինպինը Չինաստանի Կոմկուսի կենտրկոմի մշտական խորհրդի նիստում: Հունվարի 23-ին իշխանությունները կարանտին են հայտարարել համաճարակի կենտրոնում՝ 10 միլիոնանոց Ուհան քաղաքում ու հարակից տարածքներում: Բնակության վայրից չհեռանալու արգելքը տարածվում է արդեն 56 միլիոն մարդու վրա: Դեկտեմբերի կեսին Չինաստանում առաջին անգամ արձանագրված կորոնավիրուսի զոհ են դարձել 41 մարդ: Սինխուան հաղորդում է, որ 1300 վիրուսակիր արդեն կա:


AFP-ի տվյալներով՝ այլ երկրներում արձանագրվել են եզակի դեպքեր՝ Թայլանդում՝ 5, Ավստրալիայում՝ 4, Ճապոնիայում, Մալազիայում, Սինգապուրում, Թայվանում՝ 3, Հարավային Կորեայում ու Վիետնամում՝ 2, Նեպալում՝ 1: Ֆրանսիայում գրանցվել է 3 դեպք (1-ը՝ Բորդոյում, 2-ը՝ Փարիզում): Բորդոյում հունվարի 26-ին բեկանվել է չինական նոր տարվա տոնակատարությունը: Le Figaro-ն հաղորդում է, որ քաղաքապետ Նիկոլա Ֆլորիանը՝ հայտարարելով որոշման մասին՝ բացատրել է «զգուշավորությամբ» և կոչ արել խուճապի չմատնվել: Առողջապահության նախարար Անիես Բյուզենը գտնում է, որ Ֆրանսիայում վարակի տարածման ռիսկը փոքր է:
RFI


Հ.Գ. Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանց, չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք` կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով: Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու պաշտոնական տեղեկատվության հրապարակումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Անցած մեկ օրում կորոնովիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 56-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Մահացածների թվում է մի բժիշկ Ուհանից, որտեղից սկսվել էլ համաճարակը: ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է Ուհանից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների և քաղաքացիների տարհանում կազմակերպել:


Ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ: Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի: 1600 բժիշկ ուղարկվել է Ուհան, որտեղ հիվանդների թիվը շատ արագ է ավելանում: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածումը արագանում է, և մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է: Չինաստանի վարակաբանները նախազգուշացել են, որ Ուհանում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը առջևում է, և չի բացառվում, որ համաճարակը գագաթնակետին հասնի փետրվարին:


Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության դեմ պայքարի հաջողության համար: «Ցանկանում եմ աղոթել մարդկանց համար, որ վարակվել են վիրուսով, որը տարածվել է Չինաստանում: Տեր, ընդունիր կյանքից հեռացածներին, մխիթարիր ընտանիքներին և աջակցիր այն մեծ ջանքերին, որ արդեն ձեռնարկվում են չինական համայնքի կողմից համաճարակի դեմ պայքարում»՝ ասել է քահանայապետը՝ հավատավորներին դիմելով ավանդական կիրակնօրյա աղոթի ժամանակ: Բժիշկները չեն կարողանում կորոնավիրուսի դեմ բուժում ու պատվաստանյութ գտնել՝ վիրուսի արագ մուտացիաների պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ