Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ակ­տի­վա­նում են

Ակ­տի­վա­նում են
31.01.2020 | 11:03

Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ո­րոշ ու­ժեր այս օ­րե­րին ակ­տիվ քն­նար­կում­նե­րի մեջ են, հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևա­չա­փերն են հս­տա­կեց­նում: Ներ­քուստ «եփ­վում» են գոր­ծըն­թաց­նե­րը, սա­կայն վճ­ռա­կան քայ­լեր դեռ չկան: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ա­ռա­ջի­կա­յում կհայ­տա­րար­վի նոր քա­ղա­քա­կան ֆոր­մա­տի ձևա­վոր­ման մա­սին, որ­տեղ կլի­նեն և՛ «հին» նախ­կին­ներ, և՛ «նոր» հներ: Ե­թե ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը դեռևս հաշ­վարկ­ներ են ա­նում, թե երբ խա­ղի մեջ մտ­նեն ու ինչ ար­սե­նալ օգ­տա­գոր­ծեն, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան ու­շագ­րավ մո­տե­ցում է ցու­ցա­բե­րում: Ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րով, և՛ ԲՀԿ-ի, և՛ ԼՀԿ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, սա­կայն վեր­ջին­ներս չեն շտա­պում բա­ցա­հայտ պա­տե­րազմ հայ­տա­րա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նին` չբա­ցա­ռե­լով հան­դերձ, որ հնա­րա­վոր բևե­ռի ստեղծ­ման դեպ­քում կա­ջակ­ցեն դրան: Այս պա­հին տար­բեր բա­նագ­նաց­ներ են աշ­խա­տում և՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան, և՛ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան հետ, որ­պես­զի հնա­րա­վո­րինս մեծ հա­մա­խումբ աս­պա­րեզ իջ­նի:

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ