Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Դր­սում Փա­շի­ն­յա­նի սխալ­նե­րը եր­բեք չեն ներ­վել, չեն էլ ներ­վե­լու»

«Դր­սում Փա­շի­ն­յա­նի սխալ­նե­րը եր­բեք չեն ներ­վել, չեն էլ ներ­վե­լու»
04.02.2020 | 00:19

Իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ «տի­րա­նան» Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նին։ Բո­լոր հնա­րա­վոր ու անհ­նար ձևե­րով գրոհ է կազ­մա­կերպ­ված այդ կա­ռույ­ցի, ա­վե­լի ստույգ, այ­սօր­վա ՍԴ կազ­մի դեմ։ Հեր­թա­կա­նը ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյունն է, այն է՝ «Ազ­գա­յին ժո­ղո­վի կա­նո­նա­կարգ», «Հան­րաք­վեի մա­սին» և «ՍԴ մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օ­րի­նա­գի­ծը։ Այս փո­փո­խու­թյան նպա­տակն այն է, որ ա­ռանց ՍԴ-ի կար­ծի­քը հաշ­վի առ­նե­լու սահ­մա­նադ­րա­կան ո­րո­շում­ներ ըն­դու­նեն ու կյան­քի կո­չեն։ Սահ­մա­նադ­րա­գետ­նե­րը սա հա­մա­րում են հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայլ և խոր­հր­դա­րա­նին կոչ են ա­նում չըն­դու­նել այս օ­րեն­քը։ Քա­ղա­քա­կան այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կի շուրջ ենք զրու­ցել քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Պա­րոն Համ­բա­րյան, ո՞րն է այս­պի­սի օ­րենք ըն­դու­նե­լու ի­րա­կան նպա­տա­կը, ին­չի՞ է ձգ­տում իշ­խա­նու­թյու­նը։
-Տես­նե­լով, որ ոչ մի կերպ չի կա­րող ծն­կի բե­րել ՍԴ նա­խա­գա­հին և դա­տա­վոր­նե­րին, Փա­շի­նյա­նը փոր­ձում է այն­պես ա­նել, որ ՍԴ-ն հայ­տն­վի լու­սանց­քում։ Սա օ­րեն­քի կոպ­տա­գույն խախ­տում է, որն ա­նար­գում է ՍԴ-ի կար­գա­վի­ճա­կը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը միշտ գոր­ծում է պար­զու­նակ, ա­րագ բա­ցա­հայտ­վում են նրա բո­լոր քայ­լե­րը։ Փոր­ձեց շան­տա­ժի մի­ջո­ցով ՍԴ նա­խա­գա­հից հրա­ժա­րա­կան պա­հան­ջել, հե­տո ու­ժա­յին մե­թոդ­ներ կի­րա­ռեց՝ ձեր­բա­կա­լե­լով նրա սա­նիկ­նե­րին, ԱԱԾ-ն ու­ղար­կեց Հրայր Թով­մա­սյա­նի տուն, տան ան­դամ­նե­րին բե­րե­ցին ԱԱԾ, խայ­տա­ռակ ռե­պոր­տաժ­ներ Հ1-ով հե­ռար­ձակ­վե­ցին, «կա­շառք՝ ՍԴ դա­տա­վո­րի պաշ­տո­նի դի­մաց» օ­րենք ըն­դու­նե­ցին։ Հի­մա էլ փոր­ձում են ա­մեն ինչ ա­նել, որ ՍԴ-ն լու­սանց­քում թող­նեն, որ­պես­զի ո­րո­շում­ներն ու­ժի մեջ մտ­նեն ա­ռանց ՍԴ-ի եզ­րա­կա­ցու­թյան։ Եվ­րո­պա­յում մի եր­կիր է ե­ղել, որ այս ուղ­ղու­թյամբ է ըն­թա­ցել։ Լե­հաս­տանն էր, որ ան­պա­տաս­խան չմ­նաց։ ԵԽԽՎ-ն մի քա­նի օր ա­ռաջ ուղ­ղա­կի ապ­տակ հասց­րեց այդ երկ­րին, հնա­րա­վոր է եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը պատ­ժա­մի­ջոց կի­րա­ռեն Լե­հաս­տա­նի հան­դեպ։ Հի­մա մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­րա՞ստ են դրան։
-ԵԽԽՎ դի­տորդ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը մե­զա­նում եր­կու ծայ­րա­հեղ տար­բեր գնա­հա­տա­կա­նի ար­ժա­նա­ցավ։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը, չգի­տես ին­չու, դրա­նում տե­սել են հօ­գուտ ի­րենց գնա­հա­տա­կան­ներ, մինչ­դեռ բա­վա­կա­նին սուր ակ­նարկ­ներ կա­յին։ Ին­չու՞ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն տես­նում այդ խն­դիր­նե­րը կամ ին­չու՞ են այդ քն­նա­դա­տու­թյու­նը ար­հա­մար­հում։
-Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ակ­տիվ ընդ­դի­մա­դիր­նե­րը, որ այ­սօր ար­դեն իշ­խա­նու­թյուն են, եր­բեք չպի­տի մո­ռա­նան ի­րենց ան­ցյա­լը, երբ մի­ջազ­գա­յին տար­բեր ա­տյան­նե­րում բարձ­րա­ձայ­նում էին իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ ՈՒ ՀՀԿ-ն շատ նեղ­վում էր, երբ ա­սում էին, թե մեր ներ­քին խն­դիր­նե­րը դուրս մի տա­րեք։ Հի­մա նույնն ի­րենց հետ է տե­ղի ու­նե­նում։ Ինչ վե­րա­բե­րում է ԵԽԽՎ-ի հայ­տա­րա­րու­թյան խե­ղաթյուրմա­նը, շատ զար­մա­ցա, որ կա­րո­ղա­ցան այդ­պես ճար­պիկ գտն­վել ու բա­ցա­հայտ իշ­խա­նու­թյան դեմ ըն­դուն­ված ո­րո­շու­մը հօ­գուտ ի­րենց ներ­կա­յաց­նել։ Այն դեպ­քում, որ վեր­ջին պար­բե­րու­թյու­նում շատ պարզ ընդ­գծ­ված է, թե ում նկա­տի ու­նի ԵԽԽՎ դի­տոր­դա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը։ Այս ա­մե­նը բա­նի տեղ չեն դնում, ո­րով­հետև ա­ռաջ­նորդ­վում են այն սկզ­բուն­քով, թե օ­րի­նա­կան են ըն­տր­ված և ինչ ու­զե­նան, կա­րող են ա­նել։ Այս մո­տե­ցու­մը գու­ցե դեռ «մարս­վում» է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, բայց դր­սում դրա­նից կօգտ­վեն և մեր բա­րե­կամ եր­կր­նե­րը, և հա­կա­ռա­կորդ­նե­րը, ին­չի հետևանք­նե­րը իշ­խա­նու­թյան հա­մար շատ ծանր կա­րող են լի­նել։ Հաշ­վի առ­նե­լով նա­խորդ իշ­խա­նու­թյան սխալ­նե­րը, Փա­շի­նյանն ի­րա­վունք չու­նի այս­պի­սի կեց­վածք ըն­դու­նե­լու և ար­հա­մար­հե­լու ԵԽԽՎ ո­րո­շու­մը։ Նա հա­վա­նա­բար հույս ու­նի, որ իր թի­մի ո­րոշ ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք սն­վում են եվ­րո­պա­կան պե­տու­թյուն­նե­րից ու հա­մա­պա­տաս­խան կենտ­րոն­նե­րից, կկա­րո­ղա­նան ի­րենց լոբ­բին­գը կազ­մա­կեր­պել մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում և թույլ չեն տա իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող ո­րո­շում­ներ ըն­դու­նել։ Սա­կայն պի­տի հիաս­թա­փեց­նեմ նրան։ Այդ ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և դր­սի կենտ­րոն­նե­րի հետ աշ­խա­տող­նե­րը չեն կա­րո­ղա­նա լոբ­բինգ ա­նել, ո­րով­հետև եվ­րո­պա­կան ո­րոշ պե­տու­թյուն­նե­րի շա­հերն ա­վե­լի բարձր են, քան այդ ՀԿ-նե­րի շա­հե­րը։ Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նում էր նրանց ան­հա­մա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի սխալ­նե­րը, ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման խն­դիր­նե­րը, չա­րա­շա­հում­նե­րը, հի­մա էլ ա­վե­լի մեծ չա­րա­շա­հում­ներ, օ­րի­նա­խախ­տում­ներ է կա­տա­րում՝ մտա­ծե­լով, թե դա ի­րեն վե­րա­պա­հել է իբր ժո­ղո­վուր­դը։ Օ­րերս նրա ըն­տա­նե­կան կայ­քում հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծը՝ «Կոն­սեն­սուս մի­նուս 95 տո­կոս», ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է հա­մո­զել ու ա­պա­ցու­ցել ժո­ղովր­դին, որ ու­նի 95 տո­կոս վս­տա­հու­թյուն։ Պատ­մու­թյուն ի­մա­ցող դպ­րո­ցա­կան ա­շա­կերտն էլ շատ լավ գի­տի, որ բո­լոր եր­կր­նե­րում իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժի վար­կա­նի­շը նվա­զում է։ Թե որ­քան ա­րագ վար­կա­նի­շի ան­կում կլի­նի, պայ­մա­նա­վոր­ված է այդ ու­ժի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Երբևի­ցե ոչ մի ուժ չի կա­րող շատ եր­կար այդ­պի­սի բարձր վար­կա­նիշ ու­նե­նալ։ Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի պա­րա­գա­յում ընդ­հան­րա­պես հնա­րա­վոր չէ ոչ միայն պահ­պա­նել, այլև ա­վե­լաց­նել վար­կա­նի­շը, քա­նի որ իր խոս­տում­նե­րի մեծ մասն ի­րա­կա­նաց­ված չէ։
-Ին­չու՞ եր­բեմ­նի խիստ ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նը, ինչ­պես նշե­ցիք, ա­վե­լի մեծ օ­րի­նա­խախ­տում­ներ, չա­րա­շա­հում­ներ է թույլ տա­լիս, քան նախ­կին­նե­րը։ Իշ­խա­նու­թյու՞նն է այդ­պի­սին, թե՞ ոչ ճիշտ մար­դիկ են հայ­տն­վում իշ­խա­նու­թյան ղե­կին։
-Ան­շուշտ, Ձեր նշած պատ­ճառ­ներն էա­կան են։ Մի կող­մից Փա­շի­նյանն այն ան­ձը չէր, որ պետք է եր­կիր ղե­կա­վա­րեր, սա ա­նընդ­հատ ա­պա­ցու­ցում է իր բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րով՝ մո­ռա­նա­լով, որ ոչ թե ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ, այլ երկ­րի վար­չա­պետ է։ Փա­շի­նյա­նը նաև ա­րագ կտր­վեց ի­րա­կա­նու­թյու­նից, շատ ա­րագ այ­լա­կերպ­վեց, հա­գավ Սերժ Սարգ­սյա­նի «կոս­տյու­մը»։
-Ի դեպ, ին­չու՞ չի ցան­կա­նում «կոս­տյու­մից» հրա­ժար­վել, հայ­տա­րար­վեց, որ այս սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փոխ­մամբ կա­ռա­վար­ման մո­դե­լը չի փոխ­վե­լու։
-Իսկ ին­չու պի­տի այդ «կոս­տյու­մը» հա­նի, ե­թե դրա­նով ի­րեն շատ լավ է զգում, ու­րա­խու­թյամբ կրում է սու­պեր­վար­չա­պե­տի կար­գա­վի­ճա­կը։ Բանն այն­տեղ է հա­սել, որ Լի­լիթ Մա­կուն­ցը, որ աչ­քի է ընկ­նում տա­րա­տե­սակ անտ­րա­մա­բա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, փոր­ձե­լով Փա­շի­նյա­նին ար­դա­րաց­նել, ա­սաց, թե Փա­շի­նյա­նը սու­պեր­վար­չա­պե­տա­կան կա­ռա­վա­րում ա­սե­լով, նկա­տի է ու­նե­ցել ՏԻՄ կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րը։ Տի­կին Մա­կուն­ցի հայ­տա­րա­րու­թյու­նը մեկ­նա­բա­նե­լու հա­մար հա­վա­նա­բար հո­գե­բան, ա­վե­լի ճիշտ, հո­գե­բույժ է պետք, ո­րով­հետև ան­գամ ինքն իր հայ­տա­րա­րու­թյու­նը չի կա­րող բա­ցատ­րել։ Նրան կա­րող են մեկ­նա­բա­նել իր նման մի քա­նի ե­րես­փո­խան­ներ, ո­րոնց փո­ղո­ցից ԱԺ են բե­րել։ Փա­շի­նյա­նը և նրա թի­մա­կից­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյան խն­դիր ու­նեն։ Նրանք ա­ռաջ­նորդ­վում են նեղ անձ­նա­կան, լա­վա­գույն դեպ­քում թի­մա­յին շա­հե­րով։ Վար­չա­պետ ըն­տր­վե­լով, Փա­շի­նյա­նը շատ ա­րագ մո­ռա­ցավ, թե ում էր մար­դաս­պան, հան­ցա­գործ ան­վա­նում, նրանք դար­ձան օ­րի­նա­կե­լի գոր­ծա­րար­ներ, քա­ղա­քա­ցի­ներ։ Իսկ այն ան­ձինք, ով­քեր չհամ­բու­րե­ցին Փա­շի­նյա­նի ա­ջը, չան­ցան նրա թրի տա­կով, դար­ձան թշ­նա­մի­ներ, դա­վա­ճան­ներ, հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ։
-Օ­րերս պարզ­վեց, որ մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­լիք են նաև ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը, Դուք ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում այդ հե­ռուս­տաա­լիք­նե­րի հե­ռար­ձա­կու­մից։
-ՀՌՀ տնօ­րեն Տիգ­րան Հա­կո­բյա­նի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը շատ զար­մա­նա­լի էր։ Ան­կեղծ ա­սած, նրա մա­սին դրա­կան կար­ծիք ու­նեի, բայց երևում է պաշ­տոն ստա­նա­լուց հե­տո, կա­ռա­վա­րու­թյու­նից նրան հե­տաքր­քիր հրա­հանգ­ներ են տա­լիս, ո­րոնք կյան­քի կո­չե­լու հա­մար այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում՝ խայ­տա­ռա­կե­լով ի­րեն։ Հա­կո­բյա­նը դժ­գո­հում է, թե մեր կոն­տեն­տի 70 տո­կո­սը օ­տա­րա­լե­զու ա­լիք­ներ են։ Սկ­սենք փաս­տից` Հա­յաս­տա­նի շու­կան այդ­քան հն­րա­վո­րու­թյուն ու­նի՞, որ նոր հե­ռուս­տաա­լիք­ներ բա­ցի և լրաց­նի դրա գո­նե կե­սը։ Ի­հար­կե չու­նի։ Ա­ռա­վել զար­մա­նա­լի էր, որ Հա­կո­բյա­նը չի դի­տում Հ1-ը։ Այդ այ­լան­դակ ռե­պոր­տաժ­նե­րը, որ մար­դուն ա­ռանց դատ ու դա­տաս­տա­նի մե­ղա­վոր են դարձ­նում, պարզ­վում է, չի դի­տում։ Հա­վա­նա­բար Հա­կո­բյա­նը քա­ղա­քա­կա­նու­թյու­նից շատ հե­ռու է ու չի հաս­կա­նում իր անտ­րա­մա­բա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի բուն վտան­գը։ Ըստ նրա, մեր դյու­րա­հա­վատ հե­ռուս­տա­դի­տող­նե­րը, դի­տե­լով ռու­սա­կան ա­ռա­ջին ա­լի­քը, կա­րող են հա­կավ­րա­ցա­կան և հա­կաուկ­րաի­նա­կան ախ­տով վա­րակ­վել։ Որ­պես­զի իր հա­կա­ռու­սա­կա­նու­թյունն էլ թաքց­նի, կող­քից էլ խո­սում է «CNN»-ի մա­սին՝ իբրև հա­կաի­րա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ ստեղ­ծող։ Բո­լո­րին էլ հաս­կա­նա­լի էր, որ թի­րա­խում ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­ներն են, ո­րոնց դի­տե­լիու­թյու­նը Հա­յաս­տա­նում շատ բարձր է։ Այդ ա­լիք­նե­րը հա­մա­րե­լով մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը խն­դիր­ներ ստեղ­ծող, Հա­կո­բյա­նը լավ կլի­նի հի­շի, որ Ռու­սաս­տա­նի 102-րդ ռազ­մա­բա­զան իր 5000-ա­նոց «կո­լեկ­տի­վով» Հա­յաս­տա­նի երկ­րորդ քա­ղա­քում է տե­ղա­կայ­ված, ո­րը շատ մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում։ Այդ ռազ­մա­բա­զա­յի առ­կա­յու­թյունն այն­քան կարևոր է, որ մենք ռազ­մա­բա­զա­յի ծախ­սե­րի 50 տո­կո­սը վերց­րել ենք մեզ վրա։ Տիգ­րան Հա­կո­բյա­նին նաև հի­շեց­նեմ, որ հայ-թուր­քա­կան և հայ-ի­րա­նա­կան սահ­ման­նե­րի ան­քակ­տե­լիու­թյունն ա­պա­հով­վում է Ռու­սաս­տա­նի կող­մից։ Այդ սահ­մա­նը ողջ եր­կայն­քով պա­հում են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը։ Ե­թե ՀՌՀ տնօ­րենն այդ­քան շատ մտա­հոգ­ված է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյամբ, թող իր վե­րա­դա­սին՝ Փա­շի­նյա­նին, հի­շեց­նի նաև, որ ա­մեն տա­րի 200-250 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ մեկ­նում են ՌԴ ար­տագ­նա աշ­խա­տան­քի, ե­թե Ռու­սաս­տանն այդ­քան մեծ վտանգ է ներ­կա­յաց­նում մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը, ին­չու՞ վեր­ջին 2 տա­րում շուրջ 50 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի ՌԴ քա­ղա­քա­ցիու­թյուն է ձեռք բե­րել։ Չմո­ռա­նա նաև ա­սել, որ Ռու­սաս­տա­նում այ­սօր ա­վե­լի շատ հայ է ապ­րում, քան ան­գամ Հա­յաս­տա­նում։ Ա­վե­լին, այլ եր­կր­նե­րում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի տա­րե­կան տրանս­ֆերտ­նե­րը 10 տո­կո­սից ցածր են, իսկ 90 տո­կո­սը, էլ չեմ խո­սում առ­ձեռն գու­մար­նե­րը, որ մեր քա­ղա­քա­ցի­ներն ի­րենց հետ բե­րում են, գա­լիս է Ռու­սաս­տա­նից։ Այս ա­մե­նից հե­տո Տիգ­րան Հա­կո­բյա­նը կա­րող է ա­սել, որ Հա­յաս­տա­նի դյու­րա­հա­վատ հե­ռուս­տա­դի­տո­ղը կա­րող է ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րից հա­կավ­րա­ցա­կան և հա­կաուկ­րաի­նա­կան տեն­դո՞վ վա­րակ­վել։ Հա­կո­բյա­նը հայ­տա­րա­րում է, թե մենք Վրաս­տա­նի հետ գոր­ծըն­կեր­ներ ենք, մենք եր­բեք գոր­ծըն­կեր­ներ չենք ե­ղել, ո­րով­հետև դա ոչ թե պաշ­տո­նա­կան Երևա­նը չի ու­զում, այլ պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին։
-Չե՞ք կար­ծում, որ այս հայ­տա­րա­րու­թյու­նը տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է օ­րերս Փա­շի­նյա­նի ա­րած այն մտ­քի, թե հա­յաս­տա­նյան ո­րոշ հե­ռուս­տաա­լիք­ներ պի­տի ան­վա­նա­կոչ­վեն «կո­ռուպ­ցիա TV»։
-Ե­թե ներ­քին խն­դիր­նե­րով պայ­մա­նա­վոր­ված Փա­շի­նյա­նը կա­րող է ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի պի­տա­կա­վո­րել, և հա­սա­րա­կու­թյունն էլ կա­րող է խայ­ծը կուլ տալ, միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այդ­պի­սի բա­ներ ոչ մե­կը չի նե­րե­լու։ Մոսկ­վա­յում, Լոն­դո­նում, Փա­րի­զում, Թեհ­րա­նում նս­տած կա­ռա­վա­րիչ­նե­րը պար­տա­վոր չեն Փա­շի­նյա­նի և իր թի­մա­կից­նե­րի արած անտ­րա­մա­բա­նա­կան, վի­րա­վո­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նե­րել։ Տիգ­րան Հա­կո­բյա­նի այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո տե­սա՞ք, թե ինչ օ­պե­րա­տիվ ար­ձա­գանք ե­ղավ ՀՀ-ում ՌԴ դես­պա­նա­տան կող­մից։ Փա­շի­նյա­նի մոտ դեռ էյ­ֆո­րիան շա­րու­նակ­վում է, ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է, որ նա կար­ծում է, թե հա­սա­րա­կու­թյան 95 տո­կոսն իր կող­քին է։ Իսկ նրա բո­լոր սխալ­նե­րը դր­սում ոչ միայն չեն նե­րե­լու, այլև հար­մար պա­հին օգ­տա­գոր­ծե­լու են մեր դեմ։
-Որ­քա՞ն ժա­մա­նակ Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը կներ­վեն։
-Դժ­վա­րա­նում եմ ա­սել, թե հայ հա­սա­րա­կու­թյու­նը որ­քան կա­րող է նե­րել նրա սխալ­նե­րը, բաց­թո­ղում­նե­րը, ա­պօ­րի­նու­թյուն­նե­րը։ Հարցն այն է, թե այդ սխալ­նե­րի հետևանք­ներն ինչ­պի­սին կլի­նեն, և երբ հա­սա­րա­կու­թյու­նը կզ­գա, որ դա ու­ղիղ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նա­լու իր վրա։ Իսկ դր­սում, երկ­րոր­դեմ, եր­բեք սխալ­նե­րը չեն ներ­վել ու չեն էլ ներ­վի։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 7184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ