Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կորոնավիրուսը հայտնաբերող հավելված է մշակվել

Կորոնավիրուսը հայտնաբերող հավելված է մշակվել
14.02.2020 | 13:41

Չինաստանի բնակիչները սմարթֆոնի հատուկ հավելվածի շնորհիվ կարող են պարզել՝ կորոնավիրուսի ռիսկային գոտո՞ւմ են գտնվում, թե՞ ոչ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ իր հերթին հղում անելով չինական լրատվամիջոցներին:

«Առողջապահության ազգային հանձնաժողովի կողմից մշակված հավելվածը թույլ է տալիս իմանալ, թե նախորդող երկու շաբաթների ընթացքում հասարակական տրանսպորտում, որով երթևում է հավելվածն օգտագործող մարդը, կամ այն տարածքում, որտեղ գտնվում է այդ պահին, վարակի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրովսով վարակվածների թիվն անցում է 40 հազարը, մահացածներինը՝ 900-ը:

Դիտվել է՝ 4284

Մեկնաբանություններ