Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԸՀ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների, որ պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Բողոքի գործողությունից ժամեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Բերման են ենթարկվել պատգամավորության մի քանի նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը: Գյունել Սաֆարովային, ոստիկանությունը թույլ չի տվել տանից դուրս գալ: Բաքվի ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց գործողությունները կանխարգելիչ են: