Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը սահմանների պաշտպանության սարքավորումներ է ուղարկել Բելառուս

ԱՄՆ-ը սահմանների պաշտպանության սարքավորումներ է ուղարկել Բելառուս
16.02.2020 | 23:45

Բելառուսի սահմանապահները ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից սարքավորումներ են ստացել՝ Ուկրաինայի հետ սահմանը պաշտպանելու համար՝ հաղորդվել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի կայքում:


Սարքավորումները նախատեսված են Պոլեսկի ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի սահմանների պաշտպանության համար: Բելառուս սահմանապահներին սարքավորումները փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նարովլյա սահմանային անցակետում:


2013-ից ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հանրապետությանն ապահովում է տեխնիկայով՝ «Բելառուսի Հանրապետության պետական սահմանին ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության հայտնաբերման, հակահարվածի և կանխման գործում կարողությունների ուժեղացման» ծրագրի շրջանակում:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ