«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Վահե Էնֆիաջյանը՝ Սոս Ավետիսյանին

Վահե Էնֆիաջյանը՝ Սոս Ավետիսյանին
06.07.2020 | 22:31

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքում գրել է. «Ուրեմն, Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել։ Եվ ուրեմն՝ ո՞վ է խոսում հպատակությունից եւ այլ երկրներին ծառայություններ մատուցելուց։ Ինչպես ասում են՝ էստեղ մի հատ մեծ «դմբ-դմբ-հու»։

Խոսում է մի անձ, ով ծառայել եւ շարունակում է քրտնաջան ծառայել մի հիմնադրամի, որի գումարներով Հայաստանում ֆինանսավորվում եւ տարածվում են հնարավոր բոլոր այլասերությունները եւ որի նպատակը մեր երկրում մեր ինքնության ոչնչացումն է։ Ու ահա այս անձը, ով Սորոսի կասիրն է եղել Հայաստանում, հիմա փորձում է իր կարծիքով գնահատականներ հնչեցնել ու քիթը խոթել Հայաստանի եւ Ռուսասատանի հարաբերությունների մեջ։


Դե իհարկե, հասկանալի է, որ հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունները բնավ ձեռնտու չեն սույն պատգամավորի ստնտու հիմնադրամին, որի միջոցներով Հայաստանում լայնորեն ֆինանսավորվում եւ տարածվում են հակառուսական տրամադրություններ։ Էնպես որ, պարոն Ավետիսյան, ես ձեր փոխարեն ոչ թե աջ ու ձախ հարցազրույցներ կտայի, այլ շատ լուրջ կմտածեի շատ մոտ ապագայի մեծ պատասխանատվության մասին, որը կրելու եք նաեւ անձամբ դուք։


Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի բարի համբավի վրա ինքնակայանալու փորձեր իրականացնողները լավ կլինի փորձեն գոնե իրականացնել Գագիկ Ծառուկյանի հայանպաստ ավանդի 0,001%»։

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ