Դուբայը հուլիսի 7-ից սկսել է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, հայտնում է «Associated Press»-ը: Քաղաք ժամանածները 96 ժամում պետք է անցնեն վարակի ստուգում և ներկայացնեն թեստի արդյունքներն ինքնաթիռ բարձրանալիս: Հակառակ դեպքում՝ ուղևորները թեստ են հանձնելու երկիր ժամանելուն պես: Մինչև արդյունքը չստանան՝ կմնան ինքնամեկուսացման մեջ: Զբոսաշրջիկները պետք է ունենան արտերկրում ճանապարհորդելու համար ապահովագրություն, որը կհատուցի կորոնավիրուսով վարակվելու ժամանակ բուժման բոլոր ծախսերը: