Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գտնել Փա­շի­ն­յա­նին հե­ռաց­նե­լու բա­նաձևը

Գտնել Փա­շի­ն­յա­նին հե­ռաց­նե­լու բա­նաձևը
01.12.2020 | 00:34

Մեր եր­կի­րը տրա­մա­բա­նու­թյան ու­ղեծ­րից դուրս է թռել։ Թվում է, թե այս մղ­ձա­վանջն ան­վերջ է։ Կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած, որ­դե­կո­րույս մայ­րե­րի, գե­րի­նե­րի, ան­հետ կո­րած­նե­րի խե­լա­գար­ված ծնող­նե­րի բո­ղոքն ան­գամ խա­ղար­կող, ան­հա­վա­սա­րակ­շիռ, կա­ռա­վար­ման գոր­ծին բա­ցար­ձակ ա­նըն­դու­նակ ղե­կա­վա­րը շա­րու­նա­կում է մնալ իր ա­թո­ռին, մենք էլ ա­մեն ան­գամ լուրջ-լուրջ քն­նար­կում ենք նրա հրա­պա­րա­կած այս կամ այն գրա­ռու­մը, ու­ղերձն ու ու­ղիղ խոս­քը։ Որ ի՞նչ։ Ե­թե նա հայ­րե­նի­քը մաս-մաս հանձ­նե­լուց հե­տո ար­դեն մեկ ա­միս իր տե­ղում է, նշա­նա­կում է մենք, որ­պես հա­սա­րա­կու­թյուն, ար­ժա­նի ենք այս ի­րո­ղու­թյուն­նե­րին։ Ի դեպ, նա հի­մա էլ բո­լո­րին ներ­քա­շում է իր կեղծ օ­րա­կար­գի մեջ և հա­նում մի­մյանց դեմ։ Ան­հե­թեթ ու պար­զա­գույն մտ­քեր է հայտ­նում, ու ողջ ընդ­դի­մա­դիր դաշ­տը սկ­սում է քն­նար­կել, հա­կա­դար­ձել։ Բո­լո­րին դարձ­նում է իր վիր­տուալ կա­ռա­վար­ման «շա­հա­ռու­ներ», իսկ ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծը սկ­սում է նրա կա­նոն­նե­րով ա­ռաջ շարժ­վել՝ Փա­շի­նյա­նի է­ջը չհա­վա­նել, նրան խոսք հաս­կաց­նել և այլն։


Այ­սօր քա­ղա­քա­կան ու­ժե­րը կոնկ­րետ, հս­տակ քայ­լեր պի­տի ա­նեն, ո­րով­հետև նրանք են պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան կյան­քը ռել­սե­րի վրա դնե­լու հա­մար։ Շար­քա­յին քա­ղա­քա­ցին էլ շատ դի­պուկ ու ճիշտ քն­նա­դա­տու­թյուն է հն­չեց­նում երկ­րի ա­պաշ­նորհ ղե­կա­վա­րի հաս­ցեին, բայց, ի տար­բե­րու­թյուն նրա, քա­ղա­քա­կան ու­ժերն ու միա­վո­րում­նե­րը պի­տի օ­րա­կարգ ա­ռաջ քա­շեն։ Կա՞ այդ օ­րա­կար­գը։ Բո­լորն ա­սում են, թե Փա­շի­նյա­նը բա­րո­յա­կա­նու­թյուն պի­տի ու­նե­նա ու հե­ռա­նա, չի կա­րող բա­նակ­ցող լի­նել, սա­կայն նա ոչ միայն շա­րու­նա­կում է մնալ իր պաշ­տո­նին, այլև իր օ­րա­կարգն է ա­ռաջ տա­նում։ Հի­մա այս մար­դը բա­րո­յա­կա­նու­թյու­նից, ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից զուրկ է, չի գնում, ի՞նչ եք ա­նե­լու։


Որ­դի­նե­րի, ա­մու­սին­նե­րի, եղ­բայր­նե­րի կորս­տի ցա­վից խեն­թա­ցած մեր հա­սա­րա­կու­թյունն այ­սօր չի կա­րող քա­ղա­քա­կան այն­պի­սի պայ­քա­րի դուրս գալ, որ ընդ­դի­մու­թյա­նը պատ­րաս­տի իշ­խա­նու­թյուն մա­տու­ցի։ Դրա հա­մար Փա­շի­նյա­նը չի խոր­շում ան­գամ այս հան­գա­մանքն օգ­տա­գոր­ծե­լուց հօ­գուտ ի­րեն, ի­մա՝ հա­սա­րա­կու­թյու­նը ոտ­քի չի կանգ­նում, քա­նի որ վս­տա­հում ու հա­վա­տում է ի­րեն։ Նա քա­ղա­քա­կան բո­լոր հնարք­նե­րը գոր­ծի է դնում իր մնալն ար­դա­րաց­նե­լու հա­մար, մինչ­դեռ նրան հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լու բո­լոր հիմ­քերն ու­նե­ցող ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նում այն­պես ինք­նա­կազ­մա­կերպ­վել, այն­պի­սի քա­ղա­քա­կան գոր­ծի­քա­կազմ օգ­տա­գոր­ծել, որ եր­կի­րը կոր­ծան­ման տա­նող մար­դուն դուրս վռն­դի կա­ռա­վա­րու­թյան շեն­քից։
Ա­սում են՝ Փա­շի­նյա­նը չկա, քա­ղա­քա­կան դիակ է. ճիշտ դի­տար­կում­ներ են, բայց այդ «դիա­կը» քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա ա­վե­լի շատ է ազ­դում, քան նրան հե­ռաց­նել ցան­կա­ցող­նե­րը։ ՈՒ­րեմն գտեք քա­ղա­քա­կան մի բա­նաձև, որ դիակ­նե­րը հա­մա­պա­տաս­խան տե­ղում հայ­տն­վեն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ