Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժա­մա­նա­կին Մայր Ա­թո­ռի մկր­տա­րա­նում հո­սող ջուր է ե­ղել, ո­րի մեջ մե­ծա­հա­սակ­ներն են մկրտ­վել

Ժա­մա­նա­կին Մայր Ա­թո­ռի մկր­տա­րա­նում հո­սող  ջուր է ե­ղել, ո­րի մեջ մե­ծա­հա­սակ­ներն են մկրտ­վել
08.12.2020 | 00:04

Մեր ե­կե­ղե­ցու թե­րա­ցում­նե­րից է, որ չենք պա­հել ջրով (ա­պաշ­խա­րու­թյան) մկր­տու­թյան կա­նո­նը: Ժա­մա­նա­կին Մայր Ա­թո­ռի մկր­տա­րա­նում հո­սող ջուր է ե­ղել, ո­րի մեջ մե­ծա­հա­սակ­ներն են մկրտ­վել:


Փա՜ռք Աստ­ծո, որ ման­կանց մկր­տու­թյան ա­վա­զա­նը պահ­պան­վել է. ե­կե­ղե­ցի­նե­րում ու­նենք ման­կանց մկր­տու­թյան ջրով ա­վա­զան­ներ: Ըստ մեր ա­վան­դա­պահ ե­կե­ղե­ցու, կա­րե­լի է նաև քա­հա­նա­յին տուն հրա­վի­րել՝ խո­շոր մի ա­մա­նի մեջ ման­կա­նը մկր­տե­լու: Ինքս այդ­պի­սի մի քա­նի մկր­տու­թյան ներ­կա եմ ե­ղել, երբ ծանր հի­վանդ, գրե­թե ան­հույս հի­վանդ մա­նուկ­նե­րը կարճ ժա­մա­նա­կում ա­ռող­ջա­ցել են, լց­վել խին­դով և շնորհ­նե­րով, եր­գով:


Ըստ Ա­ռա­քե­լա­կան հրա­հան­գի, ման­կանց մկր­տու­թյու­նը սկս­վում է ութ օ­րա­կա­նից և ութ օ­րա­կա­նում կա­յա­ցած մկր­տու­թյունն ան­վան­վում է լա­վա­գույ­նը և ա­մե­նից շնոր­հա­ռա­տը:
Այս ցա­վոտ ժա­մա­նակ­նե­րում հի­շենք սա, որ­պես­զի այ­սօր մե­ծա­թիվ ման­կանց մկր­տու­թյամբ և շնոր­հա­ռա­տու­թյամբ կա­րո­ղա­նանք դար­մա­նել պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ու­նե­ցած մեր մե­ծա­թիվ զո­հե­րի հոգևոր կո­րուստ­նե­րի վեր­քե­րը, և մխի­թա­րող սպե­ղա­նի­ներ դնել:
Տա Աստ­ված, որ մե­ծա­հա­սակ­նե­րի ջրով (ա­պաշ­խա­րու­թյան) մկր­տու­թյու­նը վե­րա­գոր­ծարկ­վի, ո­րով­հետև ա­ռանց ջրի ա­վա­զան չի լի­նում: Կամ թե ա­կա­մա դա Աստ­ծուն խա­բել է նշա­նա­կում, ա­րա­րո­ղա­կար­գի կարևոր մի մա­սի ան­հար­կի կր­ճատ­մամբ: Լու­սա­վո­րի­չը մեր ժո­ղովր­դին ու ար­քու­նա­կան­նե­րին, զոր­քե­րին գե­տում մկր­տեց:


Ե­կեք պա­տա­հա­կան չհա­մա­րենք Ղու­կաս Ա­վե­տա­րա­նի­չի Ա­ռա­քե­լա­կան Կա­նոն­նե­րի հետևյալ խոս­քը, թե. «Ով­քեր որ ջրի մկր­տու­թյուն չու­նեն, նրանք ի­րենց իսկ թա­փած ա­րյամբ պի­տի մկրտ­վեն-փր­կու­թյուն գտ­նեն», մի բան, որ հա­ճա­խա­դեպ կո­տո­րում­նե­րի ինք­նա­շեն ո­րո­գայ­թին է հան­գեց­նում՝ այլ ցա­վոտ խն­դիր­նե­րի հետ միա­ցած:
Երբ Տերն ա­սաց` ոչ թե ձեր զո­հե­րը, այլ ո­ղոր­մու­թյուն տալն եմ կա­մե­նում, է՜, ին­չու չլ­սենք, հի­շե­լով Տե­րու­նա­կան մյուս հան­դի­մա­նան­քը, թե՝ մժ­ղուկ­նե­րը քա­մում եք, փղե­րը կուլ եք տա­լիս: Կամ թե՝ նախ մեր աչ­քի գե­րա­նը պի­տի հա­նենք, այ­լոց աչ­քի շյու­ղը լավ տես­նե­լու:
Մեր ժո­ղովր­դի հա­ճա­խա­կի ջար­դե­րի պատ­ճառ­նե­րից մե­կը այս և նման բա­նե­րում էլ պի­տի տես­նենք: Օ­րի­նակ՝ Չա­րի 666 թիվ հա­մա­կար­գի քար­տա­յի­նը, որ ե­կե­ղե­ցուն կա­րո­ղա­ցան պար­տադ­րե­լով վերց­նել տալ, երբ մեր ե­կե­ղե­ցին, կա­մա-ա­կա­մա՝ այդ­պես մտավ այդ հա­մա­կար­գի մեջ, երբ Աստ­ծո Խոսքն ա­սում է. «Ե­լե՛ք դրա մի­ջից, ժո­ղո­վուրդ իմ, որ մաս­նա­կից չլի­նեք դրա ա­նօ­րի­նու­թյուն­նե­րին և դրանց հա­մար սահ­ման­ված պա­տիժ­նե­րին» (Գիրք Հայտ­նու­թյան):
Տա Աստ­ված, չհ­պար­տա­նանք, չան­տե­սենք և չար­հա­մա­րենք, ինչ Տե­րու­նա­կանն է, Եր­կն­քից տր­ված: Մեր հռ­չա­կա­վոր ե­կե­ղե­ցով և ժո­ղովր­դով դարձ ա­նենք և չու­շա­նանք: Այդ­պես իսկ մե­ծա­թիվ կո­տո­րում­ներ կր­ճա­տե­լով:


Գա­րե­գին կա­թո­ղի­կո­սը, երբ դեռ Ա­րա­րա­տյան թե­մի ա­ռաջ­նորդն էր, նրան հան­դի­պե­ցի մե­ծա­հա­սակ­նե­րի ջրի մկր­տու­թյու­նը վեր­գոր­ծարկ­ելու խնդ­րով: Ա­սաց, որ բնա­կա­նա­բար, պի­տի վե­րա­գոր­ծարկ­վի: Եվ երբ ես ա­սա­ցի, թե քա­հա­նա­ներ կլի­նեն, որ մկր­տու­թյան կր­ճատ­ված, ա­նօ­րեն տար­բե­րա­կը կշա­րու­նա­կեն, ա­սե­լով թե՝ դյու­րին է, պա­տաս­խա­նեց. նման քա­հա­նա­նե­րին կհե­ռաց­նեմ և կըն­դու­նեմ կա­տա­րող­նե­րին:


Եվ ա­պա լրատ­վու­թյու­նից ի­մա­ցա, որ Սր­բա­զա­նը ինքն էլ Վազ­գեն կա­թո­ղի­կո­սից հրա­ման խնդ­րե­լով՝ մկր­տու­թյան հա­մար մեծ թվով շա­պիկ­ներ էր կա­րել տվել՝ Սևա­նա լճում ժո­ղովր­դա­կան մկր­տու­թյուն կազ­մա­կեր­պե­լու: Եվ օրն իսկ ո­րոշ­ված է ե­ղել: Ժո­ղովր­դա­կան մեծ մկր­տու­թյուն էր լի­նե­լու, ցա­վոք, չի­րա­կա­նա­ցավ, քա­նի որ քա­ղա­քա­կան զին­ված բա­խում­նե­րի ժա­մա­նակ­ներ էին և հայտ­նի էր դար­ձել, թե՝ զին­ված մի ա­վա­զա­կա­խումբ ո­րո­շել է հար­ձակ­վել մկրտ­վող­նե­րի վրա: Եվ այդ լա­վա­գույն նա­խա­ձեռ­նու­թյու­նը կամ սխալ­նե­րի այս խնդ­րով ուղ­ղու­մը, վերս­տին, ցա­վոք, կա­սեց­վել է: Իսկ ին­չու չկրկ­նել՝ ա­վե­լի խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում: Այ­նուա­մե­նայ­նիվ, Սր­բա­զա­նի կա­թո­ղի­կոս դառ­նա­լուց հե­տո, քիչ թվով քա­հա­նա­ներ, սկ­սե­ցին գե­տե­րում մկր­տու­թյուն ա­նել:
Աստ­ված տա, Մայր ա­ռա­քե­լա­կան մեր ե­կե­ղե­ցի­նե­րում, ա­մե­նու­րեք, մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար վե­րա­գոր­ծարկ­վի (ջրով և ոչ թե ան­ջուր ա­վա­զա­նի մկր­տու­թյու­նը), ըստ մեր Տի­րոջ խոս­քի, թե՝ «ով ջրից ու Հո­գուց վերս­տին չծն­վի, չի կա­րող եր­կն­քի ար­քա­յու­թյու­նը տես­նել»: Երբ այ­սօր շա­տերս բարձ­րա­ձայ­նում ենք հա­մա­ժո­ղովր­դա­կան ա­պաշ­խա­րու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, այս ևս հի­շենք, քա­նի որ ջրով մկր­տու­թյու­նը ա­պաշ­խա­րու­թյան մկր­տու­թյունն է: Իսկ Կնուն­քը մյու­ռո­նով՝ Սուրբ Հո­գով Կն­քու­մը, դրոշ­մու­մը:


Աստ­ված տա, հա­մազ­գա­յին հոգևոր սխալ­ներ ուղ­ղե­լով, գոր­ծե­րով ա­ռա­վել ա­պաշ­խա­րենք և թող ա­ռա­վել Քրիս­տո­սի լույ­սը ծա­գի Հա­յոց աշ­խար­հի վրա, մեր ա­մեն­քի վրա: Ա­մե՛ն:


Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Դիտվել է՝ 8061

Մեկնաբանություններ