Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր հայ­րե­նա­կից­նե­րին կոչ եմ ա­նում՝ դուրս գալ փո­ղոց, ոչ թե տա­նը նս­տած ա­սել, որ Նի­կո­լը պետք է գնա»

«Մեր հայ­րե­նա­կից­նե­րին կոչ եմ ա­նում՝ դուրս գալ փո­ղոց, ոչ թե տա­նը նս­տած ա­սել, որ Նի­կո­լը պետք է գնա»
22.12.2020 | 01:10

Այ­սօր ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վճ­ռո­րոշ են լի­նե­լու։ ԿԿա­րո­ղա­նա՞ միաս­նա­կան ընդ­դի­մու­թյունն ա­թո­ռից պո­կել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ա­զա­տել Հա­յաս­տանն ա­մո­թից ու խա­րա­նից։ Այ­սօր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից և հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րից շատ բան է կախ­ված։ Մինչ այդ մի քա­նի հարց ուղ­ղե­ցինք ԱԱԾ նախ­կին տնօ­րեն, «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար ԱՐ­ԹՈՒՐ ՎԱ­ՆԵ­ՑՅԱ­ՆԻՆ։

-Մե­կու­կես ա­միս շա­րու­նակ ընդ­դի­մու­թյու­նը բազ­մա­քա­նակ եր­թեր է ա­նում, սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայտ­նի կեն­դա­նու պես հա­մառ է, հրա­ժա­րա­կան չի տա­լիս։ Ի վեր­ջո, կկա­րո­ղա­նա՞ք այս ծան­րա­գույն վի­ճա­կի մեջ բե­կում մտց­նել։
-Պետք է ա­մեն օր իշ­խա­նու­թյան նկատ­մամբ հա­սա­րա­կու­թյան ճն­շու­մը մե­ծա­նա, ին­չի ա­կա­նա­տեսն ենք։ Հա­յաս­տա­նում գոր­ծող գրե­թե բո­լոր կա­ռույց­նե­րը՝ սկ­սած ա­ռա­ջին, երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ նա­խա­գահ­նե­րից, վե­հա­փառ հայ­րա­պետ­նե­րից, ԵՊՀ-ից մինչև մտա­վո­րա­կան­ներ պա­հան­ջում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Փա­շի­նյա­նը պի­տի գի­տակ­ցի ու գնա հայ­րե­նի­քը փր­կե­լու այդ քայ­լին։ Սա ոչ թե հա­նուն իշ­խա­նու­թյան, այլ հա­նուն հայ­րե­նի­քի փր­կու­թյան պայ­քար է։ ՈՒ ո­րոնք լոկ խոս­քեր չեն։ Մենք ու­նենք վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ, վտանգ­ված են մեր երկ­րի ներ­քին և ար­տա­քին կա­յու­նու­թյու­նը, երկ­րի սահ­ման­նե­րը, թուրքն ա­նար­գել մտ­նում է ՀՀ տա­րածք, զի­նա­դա­դա­րի փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լուց հե­տո թշ­նա­մին գե­րե­վա­րում է մեր քա­ղա­քա­ցի­նե­րին։ Պե­տու­թյունն այս ի­րա­վի­ճա­կում որևէ քայլ չի ձեռ­նար­կում։ Պարտ­ված ա­ռաջ­նոր­դը չի կա­րող ներ­կա­յաց­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, հայ ժո­ղովր­դի շա­հե­րը։ Նա պի­տի ան­ցն­ցում հե­ռա­նա՝ թող­նե­լով եր­կի­րը մարդ­կանց, ո­րոնք այս դժ­վար ի­րա­վի­ճա­կում ի զո­րու կլի­նեն վերց­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյուն և ստանձ­նե­լու երկ­րի կա­ռա­վա­րու­մը։
-Ընդ­դի­մու­թյու­նը գնում է սահ­մա­նադ­րա­կան, օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով, սա­կայն մենք ու­նենք ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով ե­կած, 2,5 տա­րի ա­ղա­ղա­կող ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­ներ ա­նող, այ­սօր էլ ու­ժա­յին­նե­րով իշ­խա­նու­թյուն պա­հող իշ­խա­նու­թյան հետ։ Այս ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վո՞ր է օ­րի­նա­կան պայ­քա­րով ար­դյուն­քի հաս­նել։ Մտա­ծող մար­դիկ տես­նում են, որ ա­մեն օր մենք ինչ-որ բան ենք կորց­նում, եր­կա­րատև պայ­քա­րի ժա­մա­նակ չու­նենք։
-Ճիշտ եք, մտա­ծող մարդ­կանց ան­հան­գս­տու­թյու­նը մեծ է։ Մենք էլ ենք մտա­ծող մարդ և գի­տենք, որ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, ա­պօ­րի­նի ճա­նա­պար­հով ար­ված քայ­լե­րը հան­գեց­նե­լու են մեր երկ­րի թու­լաց­մա­նը։ Ան­թույ­լատ­րե­լի է երկ­րի ներ­սում ա­նել այն­պի­սի քայ­լեր, ո­րոնք հե­տա­գա­յում վատ անդ­րա­դարձ կա­րող են ու­նե­նալ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի, կա­ռույց­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, սպաս­վող աշ­խա­տանք­նե­րում։ Ին­չու՞ ենք մենք ասհ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հին կողմ­նա­կից, ո­րով­հետև հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով իշ­խա­նու­թյուն վերց­նե­լը հե­տա­գա­յում մեծ խն­դիր­նե­րի ա­ռաջ կկանգ­նեց­նի։ Դրա հա­մար մեր հայ­րե­նա­կից­նե­րին կոչ եմ ա­նում՝ դուրս գալ փո­ղոց, ոչ թե տա­նը նս­տած ա­սել, որ Նի­կո­լը պետք է գնա։ Հան­րու­թյան շր­ջա­նում գրե­թե 100 տո­կոս կոն­սեն­սուս կա, որ Փա­շի­նյա­նը պի­տի գնա, բայց շա­տե­րը փո­ղոց դուրս չեն գա­լիս, չեն վս­տա­հում այն գոր­ծիչ­նե­րին, ո­րոնք այ­սօր Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում։ Շա­տե­րը պար­զա­պես ան­տար­բեր են ի­րո­ղու­թյուն­նե­րին, ա­սում են՝ կանց­նի, կգ­նա։ Ոչ, չի գնա, և ե­թե փո­փո­խու­թյուն­ներ չլի­նեն, ա­մեն օր ու­նե­նա­լու ենք տա­րածք­նե­րի կո­րուստ, գե­րե­վար­ված մար­դիկ, բո­լոր ա­ռում­նե­րով երկ­րի դիր­քե­րի թու­լա­ցում։ Երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը երկ­րի կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից է, այն կա­րող ենք ան­գամ հա­մե­մա­տել ա­ռող­ջու­թյան հետ։ Քա­նի դեռ մարդն ա­ռողջ է, չի մտա­ծում, որ հի­վան­դա­նա­լու դեպ­քում իր հա­մար ա­մե­նա­կարևորն ա­ռող­ջու­թյու­նը վե­րա­կանգ­նելն է, կյան­քը փր­կե­լը։ Քա­նի դեռ մեր տնե­րի մոտ ռում­բեր չեն պայ­թում, քա­նի դեռ մեր տուն, բակ չի ե­կել թշ­նա­մի, չի գե­րե­վա­րում, թա­լա­նում, մենք չենք հաս­կա­նում, թե ինչ է անվ­տան­գու­թյու­նը։
-Ին­չու՞ են հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյան բնազդ­նե­րը թու­լա­ցել, ար­դյոք դրա­նում ի­րենց լու­ման չու­նե՞ն տա­րի­ներ շա­րու­նակ տար­բեր գրանտ­նե­րով ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րը, հետևո­ղա­կա­նո­րեն թր­քա­սի­րու­թյուն սեր­մա­նե­լը։
-Միան­շա­նակ, պատ­ճառ­նե­րից մեկն էլ դա է։ Դր­սից ֆի­նան­սա­վոր­վող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք մեր երկ­րի ներ­սում թե­լադ­րում են օ­տա­րա­ծին օ­րա­կար­գեր, մեր երկ­րի անվ­տան­գու­թյանն ուղղ­ված սպառ­նա­լիք են։ Երբ այս մա­սին խո­սում եմ, շա­տերն ինձ մե­ղադ­րում են կեղծ օ­րա­կարգ ա­ռաջ քա­շե­լու մեջ։ Մի պարզ օ­րի­նակ ներ­կա­յաց­նեմ. կար հա­սարա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը հայ­տա­րա­րում էր, թե հայ մայ­րը զին­վոր ծնող ա­պա­րատ չէ։ Բայց այ­սօր մենք ու­նե­ցանք պա­տե­րազմ ու խայ­տա­ռակ ի­րա­վի­ճակ։ Բա այս­պի­սի ան­հաս­կա­նա­լի քա­րոզ­նե­րը վտան­գա­վոր չե՞ն։ Երկ­րում այդ ա­ռու­մով կա խն­դիր, ու դա այ­սօր չի ե­ղել։ Իսկ այս 2,5 տար­վա ըն­թաց­քում ա­պաշ­նորհ, հնա­րա­վոր է նաև ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­տուկ է ի­րա­կա­նաց­վում։ Այս հար­ցե­րին կա­րող է պա­տաս­խա­նել միայն քն­նու­թյու­նը։ Այդ տե­սակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հան­գեց­րին այս վի­ճա­կին։ 2,5 տա­րի եր­կի­րը «Ֆեյս­բու­քով» կա­ռա­վա­րել հնա­րա­վոր չէ։ Ներ­սի լսա­րա­նին կա­րող ես խա­բել, բայց ար­տա­քին լսա­րա­նի հետ այդ գոր­ծե­լաո­ճը չի անց­նում։ Մեկ-եր­կու ան­գամ խա­բում ես, հե­տո էլ ստա­նում ես այն, ինչ այ­սօր ու­նենք։ Նկա­տե՞լ եք, որ այս պա­տե­րազ­մում, բա­ցի ՌԴ-ից, այլ եր­կիր ի պաշտ­պա­նու­թյուն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի որևէ քայլ չա­րեց։
-Հա­յաս­տա­նը բո­լո­րի հետ փչաց­րե՞լ է հա­րա­բե­րու­թյուն­ներն այն աս­տի­ճա­նի, որ այն սար­սափ­նե­րին, ո­րոնց մի­ջով ան­ցավ հայ ժո­ղո­վուր­դը, ան­հա­ղորդ մնաց ար­տա­քին աշ­խար­հը։
-Մենք փչաց­րել ենք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Վրաս­տա­նի, Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի, ԱՄՆ-ի, ԵՄ եր­կր­նե­րի հետ։ Ա­վե­լին, 2,5 տար­վա ըն­թաց­քում հետևո­ղա­կա­նո­րեն ա­մեն ինչ ար­վել է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ փչա­նան։ Ա­լիևը և Էր­դո­ղա­նը, այս ա­մե­նը վեր­լու­ծե­լով, հաս­կա­նա­լով, պահն օգ­տա­գոր­ծե­ցին ու հար­ձակ­վե­ցին։ Ցա­վոք, ճիշտ դուրս ե­կան նրանց գնա­հա­տա­կան­նե­րը։ Ա­միս­ներ ա­ռաջ Հրանտ Բագ­րա­տյանն ա­սաց՝ ե­թե Ա­լիևի տե­ղը լի­նեի, կհար­ձակ­վեի Հա­յաս­տա­նի վրա։ Դրա­նից հե­տո բո­լո­րը հայ­տա­րա­րե­ցին, թե Հրանտ Բագ­րա­տյա­նը դա­վա­ճան է։ Երբ հուն­վա­րին ա­սա­ցի, որ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան հար­ցը վտանգ­ված է, ո­րով­հետև ե­թե չկան բա­նակ­ցու­թյուն­նե­րը, դրա այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է, ինձ մե­ղադ­րե­ցին և հա­մա­րե­ցին դա­վա­ճան։ Ի՞նչ տե­սանք։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ