Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան
20.01.2021 | 21:58

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան:

«Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ասել է նա:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ