ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Սուրեն Գրիգորյան. Ասում ենք՝ պետք է լինի հուշագիր, որպեսզի արձանագրվի՝ խորհրդարանական ուժերի համար արտահերթ ընտրություններն են խնդրի հանգուցալուծման ձևաչափը

Սուրեն Գրիգորյան. Ասում ենք՝ պետք է լինի հուշագիր, որպեսզի արձանագրվի՝ խորհրդարանական ուժերի համար արտահերթ ընտրություններն են խնդրի հանգուցալուծման ձևաչափը
21.01.2021 | 17:13

Մենք ասում ենք՝ եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, նշանակում է, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները պետք է այդ գործընթացին չխոչընդոտեն: ԱԺ -ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Էդմոն Մարուքյանն ասել է՝ իրեն առաջարկվել է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարանում վարչապետ չառաջադրվի: Նա նշեց, որ պետք է լինի հուշագիր, որով կարձանագրվի, որ խորհրդարանական ուժերի համար դա է խնդրի հանգուցալուծման ձևաչափը։

«Եթե ազնիվ եք, ուզում եք արտահերթ ընտրություններ և դրա մեջ եք տեսնում խնդրի լուծումը, նշանակում է պետք է վարչապետի թեկնածու չառաջարկեք, եթե դուք մտավախություն ունեք, ասում եք՝ նման բան խոսք չենք տալիս, մենք հիմք ունենք կասկածելու այն պնդմանը, որ համաձայն եք արտահերթ ընտրություններին»,- ասաց նա: Սուրեն Գրիգորյանը նշեց, որ առաջարկել են իրենց տեսլականը, բայց որպեզի խնդիրը հանգուցալուծվի պետք է ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություները հանգուցալուծելու են խնդիրը։ «ԲՀԿ-ն և և ԼՀԿ-ն, լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատված, հետևաբար ինքնանպատակ արտահերթ ընտրությունները չեն, որ լուծելու են խնդիրը, և ըմբռնումն ու հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինեն»,-ասաց նա։

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ