Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները
23.01.2021 | 12:30

Հայտնի են ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության (2020թ.) մրցանակակիրները։ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը (արձակ) շնորհվել է Դավիթ Մկր Սարգսյանին՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա)՝ Հենրիկ Էդոյանին «Էլեգիկ մտորումներ» գրքի համար։ Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)՝ Ռուզան Ասատրյանին՝ «ՏիգրանՄեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի համար։

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար) արժանացել է Իրմա Սաֆրազբեկյանը՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը), Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին (թարգմանական գրականություն)՝ Աշոտ Ալեքսանյանը՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար։ ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվել է Խաչիկ Մանուկյանին։

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ