Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքերի գլխավոր նպատակը հայերին բնաջնջելն է և ոչ երբեք Հայաստանը վիլայեթացնելը. Կարեն Ճշմարիտյան

Թուրքերի գլխավոր նպատակը հայերին բնաջնջելն է և ոչ երբեք Հայաստանը վիլայեթացնելը. Կարեն Ճշմարիտյան
25.05.2022 | 07:27

Չի’ կարելի անդադար խաբվել, հետո՝ ցեղասպանվել և կրկին հավատալ։ Հասկանու՞մ եք, չի՛ կարելի:
Դրսում ովքեր ինչ կասեն, ներսում ինչ կխաբեն՝ էական չէ։
Մենք՝ հայերս, կարող ենք ապրել կողք-կողքի թուրքերի հետ, բայց երբեք չենք կարող ապրել համատեղ ու միասին։


Չենք կարող, հասկանու՞մ եք, չենք կարող՝ դա անհնարին է:
Մի՞թե դժվար է ընկալել այս պարզ ճշմարտությունը:
Քանի անգամ պետք է աղետ լինի, տարածքների և պետությունների կորուստ լինի, քանի միլիոն անմեղ զոհեր պետք է լինեն, որպեսզի ի վերջո հասկանանք, ընկալենք ու դաջենք մեր գլխում ու հոգում ընդամենը մեկ ակնհայտ իրողություն։ Այն է՝ թուրքերի գլխավոր նպատակը հայերին բնաջնջելն է և ոչ երբեք Հայաստանը վիլայեթացնելը, հայերին ստրկացնելը, թլպատելը կամ, առավել ևս, խաղաղություն հաստատելն ու առևտուր անելը։
Նույնիսկ իրենց ղեկավարներն են ազնվորեն հայտարարում ու կրկնում, որ միակ նպատակը հայերին ֆիզիկապես վերացնելն ու ցեղասպանելն է, իսկ դուք ասում եք՝ «վիլայեթ», «խաղաղություն», «առևտուր»:


Լավ, էլ ո՞նց ասեն, որ բոլորը հասկանան:
Ի՞նչ «վիլայեթ», ի՞նչ առևտուր:
Թե բա՝ «Լոռվա կողմում անվտանգ կլինի»։
Եթե Հայաստանն ու Հայերը չլինեն՝ էլ ի՞նչ Լոռի։
Կլինի՞ Լոռի, կլինե՞ն ողջ մնացած լոռեցիներ, որ մի բան էլ՝ անվտանգ լինի:
Ցնդե՞լ եք:

Դիտվել է՝ 8305

Մեկնաբանություններ