Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե խաղաղություն է՝ ինչու՞ եմ մեռնում, երկի՛ր. Սուսաննա Բաբաջանյան

Թե խաղաղություն է՝ ինչու՞ եմ մեռնում, երկի՛ր. Սուսաննա Բաբաջանյան
21.06.2022 | 07:22

Էլ հայհոյելով չի, իրար թուրք ասելով չի, զինվորին ողորմի տալով չի. այդ էտապն էլ անցավ, լրջանալ է պետք:
Ուրիշ էր, երբ երեսուն տարի էին զոհվում սահմաններին, ուրիշ է՝ հիմա. չշփոթեք, դիտմամբ չխառնեք:
Չմոռանանք, որ երբ մենք զինվորին ենք նայում, զինվորն էլ մեզ է նայում, կյանք է աղերսում՝ ոչ թուրքից, այլ՝ մեզնից:


Հավայի խոսելով բան չես փոխի. հանրային կարծիք կոչվածն էլ դարձել է ամառային մժեղների միալար բզզոց, որն ընդամենը քուն է բերում: Ամեն տեղից խոսում են, խոսում, խոսու՜մ, ճիշտ ու սխալ, երկար-բարակ, բը՜զ... Գլխիդ մեջ սարերը՝ դրըմբ-դրըմբ, խորը, բայց ոչ՝ խորունկ, սև խոռոչներ քաշող քուն, թե չարթնանաս՝ հստակ մահ է:
Պարզ գիտակցում ես, որ հեչ էլ քնած չէիր, այդպիսի նամարդ քուն չի լինում, այդպիսի մահ է լինում:
Երկիրը մի ողջ օր չի կանգնեցնի գործը ու չի գա հրապարակ, դա էլ փորձվեց: Ճամփան փակեցիր՝ ուրիշ ճամփով է գնալու հնարամիտ հայը, մենք այդ միասնությունն ու թասիբը չունենք, դա էլ թռավ:
Ուրիշ բան մտածեք, նվիրյալ հայեր: Ելք բառից էլ ենք արդեն փախչում, ինչպես բորոտախտից:
«Ելքով» եկածները, համոզվեցինք, փակեցին բոլոր ելքերը: Դա էլ կոդ էր, անցանք:
Ազգովի ստորագրահավա՞ք՝ վարչակազմը օդ հանելու, թեկուզ: Ծրագիր բերեք՝ ավելի ռեալ, թողեք լոզունգները:


Մարզերը չեն կարող հրապարակ հասնել, օրերով ոտքը կախել, մարզերում կեսը գործազուրկ է, մյուս կեսն էլ՝ սփրթնած աշխատավոր, սրանց մի մասն էլ՝ ծերը-ծերին:
Նիկոլը խեղդել է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով նախապես՝ դեռ չորս տարի առաջ:
Երևանն ալարում է, գործից կհանե՜ն, կեղտոտ խաղեր է տալիս:
Մեկ միլիոն ստորագրող հաստատ կգտնվի, թե պետք է՝ տնից-տուն:
Մտածեք անարյուն ու՝ շատ արագ:


Զինվորը սահմանից մեզ է նայում, մեր խղճի մեջ:
Նա կյանք է աղերսում մեզնից, նա ժամանակ չունի, մեր հավայի խոսքերի հավեսը չունի:
Նա ասում է՝ թե պատերազմ է, ասեք՝ պատերազմ է, գնանք ու կարգին կռվենք, մարդավարի զոհվենք, իմանանք,՝ ինչի համար է: Թե խաղաղություն է՝ ինչու՞ եմ մեռնում, երկի՛ր:

Դիտվել է՝ 14128

Մեկնաբանություններ