Հնարավոր չէ, որ դուք կորչեք, Իմ որդիներ, որովհետև ձեր մեջ կա կյանքի Կյանքը. այն Կյանքը, որ բազում դարերի ընթացքում ոտքի վրա է պահել Իմ հետևորդներին` վտանգի, թշնամանքի, հակառակության ու տրտմության ժամանակ:
Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը, Քեզ մո՛տ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը, զորացրո՛ւ Քեզ ապավինողիս ու մխիթարի՛ր Քեզ դավանողիս, որսա՛ պատվիրաններիդ կապից արձակվածիս և կապի՛ր Քո սիրո ծառայության լծով:
Հասարակության ուժն ու հզորությունը որոշվում է այն մարդկանց բացարձակ թվով և հասարակության մեջ նրանց կշռով, որոնք ի վիճակի են տարբերություն դնել հիմնարարի ու ոչ հիմնարարի, առաջնայինի ու երկրորդականի, լուրջի ու անլուրջի միջև...
Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ...
ՈՒղիղ 6 տարի առաջ կեղծիքով, ներազգային թշնամություն հրահրելով, ժողովրդի նվիրական զգացմունքների հետ խաղալով՝ դավաճանը դրեց իր արյունալի, աղետաբեր իշխանության հիմքերը...
Եկեղեցին այսօր հակահայ համակարգի կողմից միակ չզավթված հայկական ինստիտուցիոնալ կառույցն է մնացել։ Ուստի բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են դավաճանների ռեժիմի հակառակորդներ, կոչ եմ անում զերծ մնալ Եկեղեցուն որևէ կերպ պիտակավորելու գործից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը...
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...