Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անիի հակագիտական պեղումները (տեսանյութ)

Անիի հակագիտական պեղումները (տեսանյութ)
19.01.2013 | 15:15

Կայացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Անի. Վերականգնումներ հանուն յուրացման» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է Բագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին, ներկայացվում է քաղաքի պատմությունը: Մասնավորապես նշվում է, որ 1990-ական թվականների վերջերից Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաև հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման և վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներև է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են և այժմ էլ շարունակվում են իրականացվել հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ և հաճախ նաև` յուրացման ակնհայտ միտումներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Անի
Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ