Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Դեռ վաղ է խոսել

    Դեռ վաղ է խոսել

    20.03.2013| 21:14
    ՀՀՇ-ից տարիներ առաջ հեռացած Արարատ Զուրաբյանն ու իր թիմի անդամներն այս ընթացքում քաղաքական կոնսուլտացիաներ և քննարկումներ են անցկացրել ընդդիմադիր տարբեր ուժերի հետ՝ Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու նպատակով: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարեն Կարապետյանը, վերջնական ոչ մի որոշում չեն կայացրել:
  • «Նստցրել են ինձ»

    «Նստցրել են ինձ»

    19.03.2013| 16:38
    ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) -ՀՀԿ ցուցակում օլիգարխ կա՞: -Բնականաբար չկա: -Իսկ գործարարնե՞ր: -Գործարարներ կան, իսկ ի՞նչ է, չպիտի լինեի՞ն:
  • Ինչո՞ւ են անուններ հնչեցնում`  առանց համաձայնեցնելու

    Ինչո՞ւ են անուններ հնչեցնում` առանց համաձայնեցնելու

    19.03.2013| 01:03
    Երկու օր է, ինչ հանրության ակտիվ հատվածի համար անակնկալ է դարձել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից ստվերային կառավարության կազմի հրապարակումը, որում տեղ են գտել արվեստագետների, հանրային գործիչների, լրագրողների, փաստաբանների, նախկին պաշտոնյաների, տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչների անուններ:
  • «Ինքը հանձնարարություններ ունի»

    «Ինքը հանձնարարություններ ունի»

    17.03.2013| 21:25
    ՖԲ օգտատեր Ղուկաս Մեհրաբյանը, արձագանքելով irates.am-ի քիչ առաջ զետեղած «ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի» հրապարակմանը, հետևյալ պատասխանն է հղել իմ ֆեյսբուքյան պատին.
  • ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի

    ԺՀԿ-ից ՀԱԿ՝ երեք հոգի

    17.03.2013| 18:51
    irates.am-ը «Ժողովրդավարական hայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը պատրաստվում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետրոս Մակեյանը նշեց, որ ինքը կողմ է, որպեսզի ընդդիմությունը հանդես գա միասնական ճակատով: «Քանի որ այս պահին ընդդիմության թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, կարծում եմ, պետք է համախմբվել նրա շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ այն հարցին, թե ԺՀԿ-ից կա՞ արտահոսք դեպի նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Պետրոս Մակեյանն ասաց, որ ընդամենը երեք հոգի են նման ցանկություն հայտնել, և նրանք այն մարդիկ են, ովքեր ժամանակին կռիվ էին տալիս, որպեսզի ԺՀԿ-ն մտնի ՀԱԿ:
  • «Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»

    «Ո՜հ, հատակն են յուր փրփուրներ»

    15.03.2013| 00:10
    ՀՀՇ-ում խմորումները շարունակվում են: Կուսակցությունը ոչ ևս անելու Տեր-Պետրոսյանի քայլն անակնկալ չէր շատերի համար, որովհետև ՀՀՇ-ի անվանափոխության հարցն այդ կառույցի առաջ Տեր-Պետրոսյանը դրել էր դեռևս իննսունվեցին, երբ նախագահական ընտրություններում նա շատ վատ ցուցանիշներ ամրագրեց, և Վազգեն Մանուկյանի կողմնակիցները համոզված էին, որ Վազգենն է ընտրվել ու «նախագահ» է, ինչպես այս օրերին համոզված էր Տեր-Պետրոսյանը` Րաֆֆու հաշվով:
  • ՀԱԿ-ը գնում է համագումարի և Երևանի ավագանու ընտրությունների

    ՀԱԿ-ը գնում է համագումարի և Երևանի ավագանու ընտրությունների

    14.03.2013| 18:46
    Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների խորհրդակցությունը մարտի 14-ին քննարկել է ՀԱԿ-ի առաջին համագումարի նախապատրաստման հարցը և Երևանի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպական խնդիրներ` նշված է ՀԱԿ հաղարդագրության մեջ:
  • Իսկ ո՞ւր մնաց ընտրողների քվեն

    Իսկ ո՞ւր մնաց ընտրողների քվեն

    13.03.2013| 18:25
    Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը Ազատության հրապարակում, ընդդիմադիր մեկ այլ բևեռում՝ Հայ ազգային կոնգրեսում տեղի են ունենում ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ: ՀԱԿ-ը, որը որպես դաշինք մտավ խորհրդարան ու ձևավորեց յոթ հոգանոց խմբակցություն, այժմ վերածվում է կուսակցության: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության նախաձեռնող խմբում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից երեքի անունն է նշվում՝ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան:
  • ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի հին գվարդիայո՞վ

    ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի հին գվարդիայո՞վ

    13.03.2013| 17:28
    Կայքերում արդեն հրապարակվել են տեղեկություններ, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու են քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնի շախմատիստ Սմբատ Լպուտյանը և Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
  • ՕԵԿ-ը լուրջ է տրամադրված

    ՕԵԿ-ը լուրջ է տրամադրված

    10.03.2013| 16:42
    «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստում քննարկվել են մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպական հարցեր: