Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետի որոշմամբ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

Վարչապետի որոշմամբ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի
06.09.2018 | 22:54

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:


Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է որոշման մեջ:


Արտակ Զեյնալյանը գլխավորում է Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի 21-ին, իսկ ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ