Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը երկու տարով փոխանցվեց Հայաստանին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը երկու տարով փոխանցվեց Հայաստանին
11.10.2018 | 18:46

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը երկու տարով փոխանցվեց Հայաստանին: Մինչ այդ նախագահող երկիրն էր Մադագասկարը: Հայաստանից նախագահությունը կփոխանցվի Թունիսին:
Հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվում է ՖՄԿ գագաթնաժողովը, որին մասնակցում են մոտ 40 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը և Կանադայի վարչապետը:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ