Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ծառուկյանից լավ ո՞վ գիտի

Ծառուկյանից լավ ո՞վ գիտի
13.03.2019 | 16:37

Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, սկսում է կոշտացնել իր քաղաքականությունը իշխանությունների հանդեպ։ Այսօր ԱԺ եկած ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ճակատով հանդիմանեց իշխանություններին։ Նախ ԲՀԿ-ականներին դուր չէր եկել Արցախում Փաշինյանի ելույթը, նրանք այնտեղ իրենց ցանկացած պատասխանը չէին տեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության վերաբերյալ։ «Արցախի մասով կիսատ մնաց: Արցախի մասին ոչ մի պատասխան չեղավ: Ալիեւը ընդունեց Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք անհասկանալի է, լիարժեք պատասխանը չկա: Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումները պիտի լինեն»,-ասաց Ծառուկյանը։

Սակայն դժգոհությունն իր գագաթնակետին հասավ, երբ Ծառուկյանը խոսեց տնտեսությունից։
«Գնալով ծանրանում է, գնալով դժվարանում է, մենք քայլեր պետք է կատարենք, որ այսօր աշխատատեղեր շատ լինեն, աշխատավարձն ու թոշակը բարձրանան: Բայց այսօր պետությունը կողմնակի եկամուտ չունի, դրա համար պետք է քայլեր կատարի, որ ավել եկամուտ լինի, ոչ թե պետությունը պետք է միայն նստի ու սպասի հարկերի ու տուրքերի"։
Թերևս տնտեսությունից Գագիկ Ծառուկյանն ավելի շատ է հասկանում, քան այս իշխանության կեսից ավելին, քանի որ բիզնես գործունեություն է ծավալել երկար տարիներ տարբեր ոլորտներում, տարբեր ղեկավարների օրոք ու տարբեր հարկային օրենսգրքերով։ Ամենաշատ նա գիտի ինչպես է եղել մեր տնտեսական գործունեության ողջ «փիլիսոփայությունն» նախորդ տարիներին և հիմա։ Այսօր պարզապես նրա եղած «գիտելիքներին» ավելացել է նաև այս իշխանությունների հանդեպ դժգոհությունը, այլապես ինչպես նախկինում, հիմա էլ խորհրդարան չէր գա ամեն նիստին ու սիրտը չէր «դատարկի» լրագրողների առջև։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ