Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տոնը կոռուպցիայով «կտրեցին»

Տոնը կոռուպցիայով «կտրեցին»
18.04.2019 | 23:41

Կառավարությունը հերիք չէ որոշեց իր իշխանության գալու օրը տոն հռչակել, մի հատ էլ բյուջեից 124 մլն դրամ հատկացնել տոնը նշելու համար։ Հետաքրքիր է՝ ինչ են որոշել այդ օրն անել, որ այդքան գումար են բյուջեից տրամադրել։ Ի վերջո, եթե քաղաքացու օր է, ինքը կորոշի ինչպես իր տոնը նշել, գուցե դա նշանավոր, ասենք, Մաշտոցի պողոտան փակելով և մեջտեղում մանղալը դնելով, խորոված անելով։ Ի դեպ, վերջին տարբերակի մասին հենց Նիկոլ Փաշինյանն էր նշել։

Սակայն Սերժ Սարգսյանի ոճով ասած՝ ինչու հեղափոխականների տոնը եկաք ձեր ԱԱԾ_ով հենց այսօր փչացրիք։ Երեկոյան հայտարարություն տարածվեց, որ ՊՎԾ_ի պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել և դադարեցվում է նրա լիազորությունները։ Հեղափոխությունն արդեն վաղուց ներքուստ, հիմա արդեն բացահայտ խժռում է իր զավակներին, բայց քաղաքացին պետք է ուրախ նշի քաղաքացու օրը, որն իրեն պարգևել է կոռուպցիայի մեջ արդեն թաթախված պաշտոնյաների։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ