Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բելառուսի ԱԳՆ. Մինսկում ՌԴ դեսպանը ոչնչացնում է երկու երկրների միջև հարաբերությունները

Բելառուսի ԱԳՆ. Մինսկում ՌԴ դեսպանը ոչնչացնում է երկու երկրների միջև հարաբերությունները
21.04.2019 | 14:18

Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը ասել է, որ Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը ոչնչացնում է երկու երկրների հարաբերությունները, գրում է news.tut.by-ն:

«Գիտե՞ք, թե ինչը նշանակություն ունի նման իրավիճակում: Երկար ժամանակ մի շարք արտաքին ուժեր ապարդյուն փորձել են փչացնել երկու եղբայրական ժողովուրդների միջև սերտ և բարեկամական հարաբերությունները: Այն, ինչը վերջին մի քանի տասնամյակում չհաջողվեց անել արտաքին ուժերին, բառացիորեն մի քանի ամսում արդյունավետ կերպով հաջողվում է պարոն Բաբիչին»,- ասել է Գլազը: Նա հերթական անգամ ընդգծել է, որ Բելառուսն ինքնիշխան, անկախ պետություն է, իսկ Բաբիչի ոչ բարեկամական հայտարարությունները վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին: «Պարոն դեսպանը բացարձակապես չի տեսնում ոչ մի տարբերություն ռուսական դաշնային շրջանի և անկախ պետության միջև»,- ասել է Անատոլի Գլազը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ