Հյուսիսային Մակեդոնիայում այսօր նախագահական ընտրություններ են:
Գործող նախագահ Գյորգե Իվանովը չի մասնակցում ընտրություններին, քանի որ երկու անգամ արդեն պաշտոնավարել է: Հյուսիսային Մակեդոնիայում նախագահն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ:
Եթե այսօր թեկնածուներից և ոչ մեկը չհավաքի հաղթանակի համար անհրաժեշտ քվեների 50 տոկոսից ավելին, մայիսի 5-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որում պայքարը կշարունակեն առավել քվեներ վաստակած երկու թեկնածուները:
Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի 1 միլիոն 800 հազար ընտրողների առնվազն 40 տոկոսը: