Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու նախագիծը
22.04.2019 | 12:21

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության օրենքի նախագծին, որով գործադիրին առաջարկում է լիազորել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: «Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, ինչի համար նախ և առաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,- ասաց Քոչարյանը:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ