Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Արտակ Զեյնալյան. Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում

Արտակ Զեյնալյան. Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում
25.04.2019 | 20:35

Այս պահի դրությամբ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, ես կառավարության անդամ եմ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:


«Գործնականորեն ժամանակ չեմ ունենում զբաղվելու կուսակցական գործունեությամբ: Ուղղակի չեմ հասցնում զբաղվել»,- նշեց նա: Հարցին՝ որևէ խոչընդոտ կա՞ այս մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ոչ, որևէ խոչընդոտ չկա, ես անձամբ եմ ստանձնել այս պարտականությունը և ոչ թե սա կոալիցիա է»:


Կուսակցական քարոզչությամբ զբաղվելու համար պետք է հրաժարակա՞ն ներկայացնեք հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե կոնֆլիկտ չլինի՝ ոչ, իսկ եթե կոնֆլիկտ լինի, բնականաբար, պետք է որոշում կայացնեմ: «Հանրապետություն» կուսակցությունը իշխանություն չէ: «Հանրապետություն» կուսակցությունը կառավարության և ԱԺ-ի կազմում չկա, հետևաբար, այն արտախորհդարանական ուժ է»:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ