Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«էրեբունի» արգելոց-թանգարանի հավանական տնօրենը

«էրեբունի» արգելոց-թանգարանի հավանական տնօրենը
30.04.2019 | 03:11

«Հեղափոխության հենց սկզբից մի այսպիսի կարծիք հայտնեցի` լավ է, թե վատ այս հեղափոխությունը երկրի համար, կերևա կադրային քաղաքականությունից: Որովհետև խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք իր տեղում լինի, այդ դեպքում նա պետք կգա երկրին»,- ասաց գրող ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Նրա համոզմամբ՝ ներկա վիճակում այդպիսի ինստիտուտ չի աշխատում, այսինքն, երկիրը վտանգված է ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավարությամբ:
Վահան Տեր-Ղազարյանին վրդովեցրել է հերթական անհասկանալի նշանակման առաջարկը: Տեղեկացել է, որ «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն է ունենալու: Ասում է` «Էրեբունի» մշակութային հատվածը մայրաքաղաք Երևանի սկիզբն է համարվում՝ պաշտոնապես և գիտականորեն, «Էրեբունու» ենթակայությամբ են գործում «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերը, և այս երեքը միջազգային մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են, որոնք չեն մշակվում, չեն օգտագործվում կամ մշակվում-օգտագործվում են քառորդ չափով: «Տարածքը դեռ մեծ ուսումնասիրությունների կարիք ունի: Նախորդ տնօրենների օրոք շատ քիչ բան է արվել տարբեր պատճառներով, հիմա էլ, ըստ լուրերի, թանգարանի ղեկավարի թեկնածուների շարքում կան ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ: էրեբունին գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ, այսինքն, չի գտնվում հնագիտության ինստիտուտի, մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Չեմ հասկանում՝ ի՞նչ է սա: Տեղի է ունենում ազգային արժեքների քայքայում: Ընդհանրապես, կադրային քաղաքականությունը խայտառակ վիճակում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ