Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանի նախագահը, վարչապետի տիկինը Ալմաթիում մասնակցում են Եվրասիական մեդիա ֆորումին

Հայաստանի նախագահը, վարչապետի տիկինը Ալմաթիում մասնակցում են Եվրասիական մեդիա ֆորումին
23.05.2019 | 13:16

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահ Արման Սարգսյանը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ հետաքրքրություն կներկայացնի մասնակիցների և հյուրերի համար:
Մայիսի 23-24-ը Ալմաթիում անցկացվելիք Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ Ղազախստանի Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով:


Եվրասիական մեդիա ֆորումն արդեն 15 տարի կազմակերպվում է Ղազախստանում: Այն երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Ամեն տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ