Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարտի 1-ի մարդասպանները օտարերկրյա աջակցությու՞ն են ունեցել. Նոր փաստաթուղթ է ի հայտ եկել

Մարտի 1-ի մարդասպանները օտարերկրյա աջակցությու՞ն են ունեցել. Նոր փաստաթուղթ է ի հայտ եկել
14.06.2019 | 12:46

armtimes.com. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ 2008-ի Մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին եւ ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ թղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար։


Օտարերկրյա մասնագետների խմբի մի մասը, որոշ տեղեկություններով, 2008-ի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում։

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ