Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց

Արմեն Սարգսյան. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց
18.06.2019 | 21:59

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ասել է․ «Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այդուհանդերձ, գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր»: Նա կարևորել է հիմնադրամը ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց դարձնելու անհրաժեշտությունը՝ նշելով․«Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»:


Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես համաձայն եմ հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը», - հայտարարել է վարչապետը, ընդգծելով, որ անհրաժեշտ է նոր փիլիսոփայություն՝ «պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ