ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը

Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը
18.06.2019 | 22:04

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:
ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը լրագրողներին ասել է, որ Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ