«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մամեդյարով. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի

Մամեդյարով. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի
24.06.2019 | 21:56

«Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են»՝ Turan գործակալության փոխանցմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ի հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», - նշել է Մամեդյարովը`պնդելով, որ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո», - ասել է Մամեդյարովը: «Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ