Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իվանիշվիլի. 2020 -ի խորհրդարանական ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով

Իվանիշվիլի. 2020 -ի խորհրդարանական ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով
24.06.2019 | 21:57

Թբիլիսիում չորս օր անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստ է հրավիրել:


Կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստին մասնակցել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նիստի հիմնական թեման երկրում ստեղծված կացությունն է:

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ